Սեքսը զուգընկերներին ավելի է մերձեցնում, այն նաեւ նպաստավոր է առողջության համար. նվազեցնում է սթրեսը, իջեցնում ճնշումը, բարելավում քունը, ավելացնում է էնդորֆինները եւ անգամ խթանում է իմունիտետը։

Իսկ կարելի՞ է սեքսը համարել վարժություն։ Պարզվում է՝ կարելի է։

Ապա ինչո՞վ է պայմանավորված ցածր լիբիդոն։

Միջին տարիքի կանանց մոտ կարող է նվազել կամ իսպառ վերանալ սեռական ցանկությունը. դա տարօրինակ կամ աննորմալ երեւույթ չէ։ Որոշ դեպքերում այն ընդհանրապես խնդիր չի համարվում։ Դա կախված է հենց կնոջից։ Եթե դա նրան անհանգստություն չի պատճառում կամ նա ժամանակ առ ժամանակ ունենում է սեռական հարաբերություններ, ապա սա խնդիր չի համարվում։

Մյուս կողմից, ցածր լիբիդո (կամ ինչպես բժիշկներն են ասում հիպոլիպիդեմիա) ունենալու իրական խնդիրը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառներով, օրինակ. ձվարանների հեռացում,  էստրոգեն եւ տեստոստերոն սեռական հորմոնների բացակայություն, դաշտանադադար:

Այս խնդրի լուծումներից մեկը տեստոստերոնի օգտագործումն է։ Սակայն այն պահանջում է զգուշավորություն, քանի որ չափից շատ տեստոստերոնը կարող է հանգեցնել բշտիկների առաջացման, մազաթափության, դեմքի վրա մազերի աճին, ձայնի փոփոխության եւ ագրեսիվության։ Շատ կարեւոր է աշխատել հորմոնալ թերապիայի մասնագետի հետ՝ ճիշտ չափաբաժիններ օգտագործելու համար։