Եթե Դուք միրգ ու բանջարեղեն չեք սիրում, բայց ցանկանում եք հետեւել Ձեր սրտի առողջությանը, ապա գիտնականները գտել են այս խնդրի լուծումը։ Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են «լոլիկի հաբ», որը լի է լիկոպենով. լիկոպենը գունանյութ է, որով պայմանավորված է լոլիկի հյութեղ, կարմիր գույնը։ Գիտնականներն այն անվանել են Աթերոնոն, եւ մեկ դեղահաբը պարունակում է այնքան լիկոպին, ինչքան մոտ 1կգ միրգը։
Գիտնականները ցույց են տվել, որ այս հաբը օգնում է բարելավել արյունատար անոթների առողջություն սրտի կաթված ստացած, անգինա կամ սրտի հետ կապված այլ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։ Երկու ամիս շարունակ օրական մեկ հաբ ընդունած մարդկանց արյունատար անոթների կենսական բջիջները ավելի առողջ են դարձել։ Այս էնդոթելային բջիջները շատ կարեւոր են արյան շրջանառության խնդիրները եւ սրտի կաթվածքները կանխելու համար։ Լիկոպին ընդունած մարդկանց մոտ արյունատար անոթները 50 տոկոսով ավելի լայն են եղել, ինչը բարելավել է արյան շրջանառությունը։
Հետազոտողներից մեկը՝ դոկտոր Ջոզեֆ Չերիյանը՝ Քեմբրիջի համալսարանից եւ Ադենբրուկի քաղաքային հիվանդանոցից ասել է. «Մենք ցույց ենք տվել, որ լիկոպինը բարելավում է սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց արյունատար անոթների աշխատանքը»։
Պետք է նշել, որ լիկոպինը ավելի արդյունավետ է, եթե այն օգտագործվում է ձիթապտղի յուղով։
The British Heart Foundation-ը, որը ֆինանսավորել է ուսումնասիրությունը, ասել է, որ պետք է ավելի շատ ուսումնասիրություններ կատարել պարզելու համար, արդյոք դրա հատկությունները չեն կարող օգտակար ազդեցություն ունենալ հենց սրտի առողջության վրա։






