Գիտեք, թե քանի՞ տարեկան է ամենաերիտասարդ մայրիկը, ինչքա՞ն է տեւում ամենակարճ ծննդաբերությունը եւ ի՞նչ է հղիությունը։ Գիտե՞ք, որ մի կին ինքն իրեն կեսարյան հատում է կատարել։ NEWS.am Medicine-ը իր ընթերցողների համար մի քանի հետաքրքիր փաստեր է հավաքել հղիության եւ ծննդաներությունների մասին։
1. Հնարավո՞ր է ինքն իրեն կեսարյան հատում կատարել
Տեսականորեն կինը կարող է ինքն իրեն կեսարյան հատում կատարել, բայց գիտության միայն մեկ այդպիսի դեպք է հայտնի. 2000թվականի մարտին մեքսիկացի քրիստոնյա Ինես Ռամիրեզ Պերեզը հասկացել է, որ նա չի կարող բնական ճանապարհով երեխա ունենալ, կտրել է իր որովայնը եւ դուրս բերել երեխային։
Երբ Ինեսի մոտ ցավերը բռնել են, նա դեռ տանն է եղել, իսկ ամուսինը գյուղում, իսկ մանկաբարձուհին՝ այլ քաղաքում։ Դրանից առաջ Ինեսն արդեն 8 անգամ ծննդաբերել էր, սակայն վերջին՝ ութերորդ երեխան մահացել էր հենց ծննդաբերության ժամանակ։ Ինեսը հետո բժիշկներին պատմել է, որ 12 ժամ ցավեր քաշելով եւ հասկանալով, որ այլեւս ոչ մեկ օգնություն չի ցուցաբերի իրեն՝ նա ինքն իրեն կեսարյան հատում է կատարել։

Ինեսը ոչ բժշկական կրթություն, ոչ էլ ինչ-որ գործիք, չի ունեցել, սակայն նա ցավազրկելու համար ալկոհոլ է խմել եւ սովորական խոհանոցային դանակով կտրել է իր որովայնը։ Այդ նույն դանակով նա նաեւ կտրել է երեխայի պորտալարը։ Ընդ որում, նա կտրվածքը ճիշտ չի կատարել՝ ուղղահայաց հորիզոնականի փոխարեն, եւ ավելի մեծ, քան կանեին բժիշկները։ Սակայն ամենակարեւորն այն է, որ եւ նա, եւ երեխան ողջ են։
Մասնագետների կարծքիով՝ նրա բախտը բերել է, չէ որ նա կարող էր այլ օրգաններին վնասել, վարակվել, քանի որ կեսարյան հատումը կատարել է ոչ ստերիլ միջավայրում, չի կորցրել գիտակցությունը եւ չի մահացել արյուն կորցնելուց։ Ինքը՝ Ինեսը, նույնպես կարծում է, որ իր բախտը բերել է եւ ոչ մեկին խորհուրդ չի տալիս կրկնել իր «հերոսությունը»։
2. Հնարավո՞ր է երեխա ծննդաբերել երկու րոպեում
Սովորաբար ծննդաբերությունը տեւում է մի քանի ժամ, սակայն Փալաք Վյասը 2007 թվականին երեխա է ունեցել ընդամենը 2 րոպեում. սա մինչ այժմ ամենաարագ ծննդաբերությունն է։

Փալաքն ունենում էր իր երկրորդ երեխային. առաջինը ծնվել էր մեկ ժամում, եւ բոլորի համար դա գերարագ ծննդաբերություն էր։ Երկրորդ ծննդաբերության ժամանակ արեւմտյան Միդլեքսի հիվանդանոցի մանակաբարձուհիները կնոջը բարձրացրել են գինեկոլոգիական աթոռին պտղաջրերը գնալուց անմիջապես հետո. նա ընդամենը մեկ անգամ է ուժ տվել, եւ երեխան ծնվել է։ Երեխային Վեդիկ են անվանել եւ երեխան կշռել է 3.2կգ։
3. Հնարավո՞ր է հղիանալ 5 տարեկանում
Աշխարհի ամենաերիտասարդ մայրիկը ծննդաբերության ժամանակ եղել է 5 տարեկան 7 ամսական։
Պերուից Լինա Վանեսա Մեդինան հեռավոր 1933 թ-ին հայտնվել է հիվանդանոցում իր ոչ նորմալ մեծությամբ որովայնի պատճառով։ Սկզբում բոլորը մտածել են, որ նրա մոտ ուռուցք է, սակայն հետո պարզվել է, որ երեխայի մոտ 7 ամսական հղիություն է։ Դոկտոր Ժերարդո Լոզադան տեղափոխել է նրան մայրաքաղաք, որտեղ երեխային կատարել են կեսարյան հատում, քանի որ դեռեւս չզարգացած կոնքերով նա չէր կարողանա բնական ճանապարհով երեխա ունենալ։ Նորածինը եղել է 2.7 կգ։

Ոչ մեկ չգիտի, թե երբ եւ ինչպես է աղջիկը հղիացել, սակայն հայտնի է, որ նրա մոտ ամսականները առաջին անգամ սկսվել են դեռեւս 8 ամսական հասակում, իսկ չորս տարեկանում նրա մոտ կուրծք է առաջացել։
Լինայի ծնողները սեփական երեխայի նման մեծացրել եւ դաստիարակաել են նորածին որդուն. նա բավականին ուշ է իմացել, որ Լինան իրականում ոչ թե իր քույրիկն, այլ մայրիկն է։
4. Հնարավո՞ր է հանդիպել «կեղծ» հղիություն
Որոշ կանանց մոտ լինում են հղիության բոլոր նախանշանները՝ դադարում է դաշտանային ցիկլը, որովայնն ու կրծքերը մեծանում են, փոխվում են սննդային նախընտրությունները... եւ լիարժեք հղիությանը միայն երեխան է պակասում։ Գիտության մեջ այս երեւույթը կոչվում է «կեղծ» հղիություն, եւ նման դեպքեր այնքան էլ հաճախ չեք հանդիպում. 22000 հղիներից 1-6 մոտ։

Հետաքրքիր է, որ կեղծ հղիության դեպքում անգամ հղիության թեստերը կարող են երկու գիծ ցույց տալ։ Եւ միայն ՈւՁՀ-ն է ցույց տալիս, որ իրականում կինը հղի չէ։
Կեղծ հղիությունների պատճառները դեռեւս հայտնի չեն. որոշ մարդիկ ենթադրում են, որ նման վիճակ կարող է առաջանալ հորմոնալ խախտումների հետեւանքով, իսկ մյուսները պնդում են, որ ամեն ինչ ինքնաներշնչման արդյունք է։ Եթե կինը շատ է ուզում հղիանալ, նրա օրգանիզմը սկսում է մտածել, որ նա արդեն հղի է։
5. Հնարավո՞ր է հղի կինը նորից հղիանա
Արդեն հղի կինը կարող է նորից հղիանալ. այս երեւույթը կոչվում է կրկնակի հղիություն եւ բավականին հազվադեպ է հանդիպում։

1960 թվականին Բալթիմորի մանկաբարձը պատմել է մի դեպքի մասին, երբ մի կին զույգ տղաներ է ունեցել, որոնցից մեկը մյուսից երկու ամիս անց է բեղմնավորվել։
Իսկ 2011թ-ին ամերիկուհի Ջուլիա Գրովենբուրգը ունեցել է զույգ երեխաներ, որոնց բեղմնավորման միջեւ անցել էր 2.5 շաբաթ։ Տեսականորեն երկու ձվաբջիջների բեղմնավորումը տարբեր ժամանակահատվածում (սուպերֆետացիան) լիովին հնարավոր է, սակայն շատ հազվադեպ է պատահում, որ նման երեխաները լույս աշխարհ են գալիս։






