Սուրճով հոգնան կարող է դառնալ իսկական կանխարգելման միջոց։ Որոշ մասնագետներ կարծում են, որ սուրճով հոգնան օգնում է մարդուն ձերբազատվել մի շարք հիվանդություններից։
Ինչպես հատնել է The Daily Mail-ը՝ Ավստրալիայի Քուինսլանդում գտնվող New Earth սրճարանի սեփականատերերը իրենց հաճախորդներին առաջարկել են սուրճով հոգնա։ Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ներկայիս դրությամբ հաճախորդները 140 հոգնա արդեն գնել են։
Սրճային հոգնաները միայն բնական բաղադրիչներ են ներառում. ամեն հոգնայի մեջ լցվում է մաքուր ջուր եւ քիչ բոված օրգանիկ սուրճ։ Նման մեթոդիկան, իսկապես, կարող է բազմաթիվ աջակիցներ ունենալ։ Ընդ որում, սրճային հոգնաների արդյունավետության եւ օգտակարության մասին վկայում են նաեւ բժիշկները։

Ըստ բժիշկների՝ որոշ դեպքերում սուրճով հոգնա կատարող մարդիկ ձերբազատվում են լուրջ այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդութուններից։ Ընդ որում, առողջության կանխարգելման եւ ամրապնդման այս մեթոդի հետազոտողներից մեկը՝ Շարլոտա Գերսոնը, հաստատել է, որ սուրճով հոգնայի օգտակար ազդեցությունը կարող է ի հայտ գալ մի քանի տարի հետո։
Սուրճով հոգնաները մեր օրերի բացահայտումը չեն։ Դրանց օգտակարությունը բացահայտվել է դեռեւս 1920 թվականին գերմանացի բժիշկ Մ.Գերսոնի կողմից։ Ըստ բժշկի՝ նման հոգնաները բարելավում են լյարդի գործունեությունը, ինչը դրականորեն է ազդում մյուս օրգանների աշխատանքի վրա։






