Դեռեւս 98 տարի առաջ քնային հիվանդության (աֆրիկյան տրիպանոսոմոզ) դեմ ստեղծված սուրամին դեղամիջոցը լավ արդյունք է ցույց տվել աուտիզմի բուժման համար։ Այն ստեղծվել էր պարազիտներով առաջացրած հիվանդություները բուժելու համար, որոնց դասին էլ հենց պատկանում է քնային հիվանդությունը։
Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները հին դեղամիջոցը փորձարկել են մկների վրա, որոնց գենետիկորեն ծրագրավորել են աուտիզմի ախտանշանների զարգացմանը։ Հետազոտողների համար անսպասելի կերպով սուրամինը ապշեցուցիչ արդյունք է ցույց տվել՝ վերականգնելով բջիջնրի միջեւ ազդակների նորմալ փոխանակումը։ Ցավոք, սուրամինի ազդեցությունը պահպանվում էր միայն 5 շաբաթ, ասվում է Translational Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում։
«Մենք ենթադրում ենք, որ աուտիզմի բուժման նոր հեռանկարային ուղություն ենք ստեղծել, - ասել է հետազոտության հեղինակ Ռոբերտ Նավիոն, - Մեր բացահայտումը ցույց է տալիս, որ մեկ դեղամիջոցը կարող է օրգանիզմի ներսում հիմնովին վերափոխել նյութափախոնակության գործընթացը։ Տեսականորեն դա նշանակում է, որ պետք է մշակել նոր եւ սուրամինից առավել անվտանգ դեղամիջոցներ, որոնք կարելի է երկարատեւ օգտագործել»։
Ամերիկյան գիտնականների բացահայտումը եւս մեկ փաստարկ է այն տեսության օգտին, որ աուտիզմը առաջանում է տարբեր գործոնների շնորհիվ, այլ ոչ թե միայն գենետիկայով է պայմանավորված։ Ինչպես ասել է Նավիոն, աուտիզմի առաջացման գործոնների միայն 20% է գեների հետ կապված, իսկ մնացածը, ամենայն հավանականությամբ, արտաքին միջավայրի ազդեցությունն է։ Գենետիկ եւ արտաքին միջավայրի գործոնների համադրումը արտահայտվում է բջջային մետաբոլիզմում։ Սուրամինը արգելափակում է արտաբջջային ազդակային ուղիները, որոնք օգտագործում են ադենոզիներեք ֆոսֆատն ու այլ ազդակային նուկլեոտիդները աուտիկ սպեկտրի խանգարումների մկների վրա կիրառված մոդելում։ Դա հանգեցնում է բջիջների տագնապալի պատասխան ռեակցիայի՝ բորբոքումների պատճառի դադարի։






