Սիրտ-անոթային հիվանդությունների մասնագետներն իրենց հիվանդների բուժման համար ամենից հաճախ կիրառում են դեղորայքային թերապիա, մինչդեռ բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները եկել են եզրահանգման, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է լավագույն դեղամիջոցը լինել սրտի իշեմիկ հիվնադություններով եւ ինսուլտ տարած հիվանդների համար, եւ նույնիսկ կարող են կանխարգելել այս հիվանդությունների զարգացումը:
Գիտնականները համեմատել են տարբեր դեղերի եւ ֆիզիկական վարժությունների ազդեցությունը մահացության ցուցանիշների նվազման վրա այն մարդկանց մոտ, ում ախտորոշվել էին լուրջ հիվանդություններ, սրտի հիվանդությունները եւ շաքարախտը ներառյալ, հաղորդում է Newsmax Health-ը:
Պոլիտեխնիկական գիտությունների եւ էկոնոմիկայի դպրոցի ասպիրանտ, առաջատար հետազոտող Հուսեյն Նասին եւ Ստենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի բժիշկ Ջոն Իոաննիդիսը վերլուծեցին 305 հետազոտությունների տվյալներ՝ համեմատելով դեղորայքի եւ ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը 339274 սրտի հիվանդություններով, քրոնիկ սրտային անվաբարարությամբ, ինսուլտով կամ շաքարախտով տառապող մարդու մահացության ցուցանիշների նվազման հարցում։
Արդյունքները ցույց տվեցին, որ ֆիզիկական վարժությունները եւ դեղորայքային թերապիան հավասար արդյունավետություն ունեն սրտի հիվանդությունների եւ շաքարախտի կանխարգելամ համար: Հետազոտության տվյալներով, ինսուլտ տարած հիվանդների համար ֆիզիկական վարժությունները ավելի արդյունավետ են եղել քան դեղորայքային բուժումը:
Մարդկանց մեծամասնությունը չեն կատարում խորհուրդ տրված ֆիզիկական վարժությունները՝ նվազագույնը 150 րոպե շաբաթական, նշում են մասնագետները:
«Մենք չենք պնդում, որ ինչ-որ մեկը դադարեցնի դեղորայքի ընդունումը», ասաց Նասին: «բայց հնարավոր է , որ մարդիկ մտածեն իրենց կենսակերպի մասին, եւ այդ մասին խոսեն իրենց բժշկի հետ՝ իմանալու համար, կարելի է արդյոք ներգրավել ֆիզիկական վարժությունները բուժման մեջ»:






