Կանադայում գործող Քուինսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հատուկ սպիտակուց են սինթեզել, որը, ինչպես FASEB ամսագրում հրապարակված տվյալներն են վկայում, որոշ դեպքերում տղամարդու անպտղությունը բուժելու հնարավորություն կարող է ընձեռել:
Սպերմատոզոիդներում առկա PAWP սպիտակուցը վճռորոշ նշանակություն ունի՝ բեղմնավորված ձվաբջջի սաղմնային զարգացումն ապահովելու համար, այնպես որ գործառույթի խափանումը կարող է անպտղության հանգեցնել:
Անպտուղության՝ ներկայումս լայն տարածքում գտած բուժման գրեթե բոլոր եղանակները բեղմնավորման փուլը հաղթահարելու նպատակն են հետապնդում, մինչդեռ վերը նկարագրված պարագայում խոսքն արդեն իսկ բեղմնավորված սաղմի զարգացմանն է վերաբերում: Ընդ որում, նույնիսկ արտաարգանդային բեղմնավորման դեպքում, համաձայն վիճակագրական տվյալների, զույգերից ընդամենը 37 տոկոսին է հաջողվում հիության փուլին հասնել:
Հետազոտության հեղինակները հույս են հայտնել, որ PAWP սպիտակուցի արհեստական կրկնօրինակը անպտղության բուժման նոր եղանակների հիմքում կարող է դրվել:






