Երբ պացիենտները բժիշկներին քիչ վստահելի են համարում, դա կարող է հանգեցնել ցավի ուժեղացման եւ ցավի հետ կապված՝ ուղեղի ակտիվության, նշվել է Մայամիի համալսարանի նոր հետազոտությունում։
Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Cerebral Cortex ամսագրում, մասնակիցներն իմիտացիոն ցավոտ բժշկական միջամտությունների շարք են անցել վիրտուալ տարբեր բժիշկների հետ, որոնք քիչ թե շատ վստահելի են թվացել։
Բժշկական այդ սիմուլյացիաների ժամանակ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ֆՄՌՏ) օգնությամբ չափվել է մասնակիցների ուղեղի ակտիվությունը։ Հետազոտողները համեմատել են ցավոտ բժշկական միջամտությունների իմիտացիային (փաստացի ցավոտ ջերմային ազդեցություններ ձեռքերին) ուղեղի արձագանքը եւ մասնակիցների կողմից իրենց ցավի գնահատականները, երբ նրանց այդ մասին հարցրել են քիչ թե շատ հուսալի վիրտուալ բժիշկները։
Վիրտուալ բժշկական փոխազդեցության ժամանակ բժիշկները մարդկանց պատկերներ էին, որոնք հագել էին սպիտակ խալաթներ եւ ունեին դեմքեր, որոնք ստեղծվել էին համակարգչային ալգորիթմի օգնությամբ, որպեսզի քիչ թե շատ արժանահավատ երեւային։ Դեմքի վստահության ալգորիթմն ավելի վաղ մշակվել էր Ալեքսանդր Տոդորովի եւ Փրինսթոնի համալսարանի նրա գործընկերների կողմից։
«Մեր հետազոտության մասնակիցները տեղեկացնում էին ցավի ուժգանցման մասին, երբ ցավոտ ջերմային ազդակներ էին ստանում բժիշկներից, որոնց նրանք ընկալում էին որպես պակաս վստահություն ներշնչող»,- նշել են հետազոտողները։ Կախված այն բանից, թե որքանով էին մասնակիցները ֆՄՌՏ-ի ժամանակ տեղեկացնում ուժեղ ցավի մասին, ցավոտ միջամտության սիմուլյացիան պակաս վստահություն ներշնչող բժիշկների պարագայում նույնպես կապվում էր ուղեղի բարձր ակտիվության հետ ուղեղի այն հատվածներում, որոնք կապված էին ցավի, ինչպես նաեւ ուղեղի՝ ցավը կանխատեսող կենսամարկերի արձագանքի մեծացման՝ ցավի նյարդաբանական նշանի հետ։






