Ինչո՞ւ են որոշ մարդիկ քոր զգում մոծակի խայթոցից կամ ալերգենների, մասնավորապես՝ փոշու կամ ծաղկափոշու ազդեցության տակ, իսկ մյուսները՝ ոչ: Նոր հետազոտությունը բացահայտել է այս տարբերությունների պատճառը՝ հայտնաբերելով եղանակները, որոնց միջոցով իմունային և նյարդային բջիջները փոխազդում ե և քոր առաջացնում:
Մասաչուսեթսի նահանգի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի ալերգիայի և իմունոլոգիայի մասնագետների անցկացրած հետազոտությունն առաջարկում է ալերգիայի ապաքինման նոր մոտեցում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում։
Երբ բանը հասնում է բակտերիաների և վիրուսների հայտնաբերմանը, իմունային համակարգն առաջատար դեր է խաղում պաթոգենների հայտնաբերման և դրանց դեմ երկարատև իմունային պատասխաններ ձեռնարկելու գործում: Ընդսմին ալերգենների առումով, իմունային համակարգը զիջում է զգայական նյարդային համակարգին:
Ավելի վաղ ալերգենների ազդեցությանը չենթարկված մարդկանց զգայական նյարդերն անմիջականորեն արձագանքում էին այդ ալերգեններին՝ առաջացնելով քոր և ի հայտ բերելով տեղական իմունային բջիջների ալերգիկ արձագանք:
Խրոնիկական ալերգիայից տառապող մարդկանց շրջանում իմունային համակարգը կարող է փոխազդել այս զգայական նյարդերի վրա, ինչը և հանգեցնում է մշտական քորի:
«Բացահայտելով ուղին, որը վերահսկում է ալերգենների հանդեպ օրգանիզմի արձագանքը, մենք հայտնաբերել ենք նոր բջջային և մոլեկուլային սխեմա, որը կարող է թիրախավորել ալերգիկ ռեակցիաները, ներառյալ քորը՝ ապաքինելու և դրանք կանխելու համար:
Մեր նախակլինիկական տվյալները վկայում են, որ այս մոտեցումը կարելի է կիրառել նաև մարդկանց նկատմամբ»,- նշել են հետազոտության հեղինակները:






