D68 էնտերովիրուսն այսօր բավական տարածված է մի շարք երկրներում. ԱՄՆ-ում նույնիսկ այդ վիրուհի հետեւանքով 5 երեխա է մահացել, իսկ 45 նահանգներում հիվանդացության ավելի քան 660 դեպք է արձանագրվել:
Հիվանդության վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն՝ այդ վիրուսով իրականում ավելի մեծ թվով մարդիկ են վարակված, սակայն շատերին չեն ստուգում, քանի որ ախտանշանները նրանց մոտ վտանգավոր չեն, օրինակ՝ թեթեւ մրսածություն:
Ներկայում D68 էնտերովիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Ավելին, եթե վիրուսն ընկնում է օրգանիզմ եւ հիվանդությունը սկսվում է, թերապիայի արդյունավետ մեթոդներ նույնպես չկան, այդ պատճառով շատ կարեւոր է վարակումը կանխելը:
Քլիվլենդի կլինիկայից մանկաբույժ Ջիովանի Պիեդիմենտեի խորհուրդները կօգնեն պաշտպանել ինքներդ ձեզ եւ ձեր երեխաներին այդ վտանգավոր վիրուսից.
• Խուսափեք ցանկացած հիվանդ մարդու հետ շփումից;
• Հաճախ լվացեք ձեռքերը, ընդ որում՝ անպայման օճառով;
• Երբ հազում կամ փռշտում եք, բերանը փակեք անձեռոցիկով կամ հագուստի թեւքով;
• Չլվացված ձեռքերով դեմքին մի դիպեք;
• Տանն ամեն ինչ պարբերաբար մաքրեք ախտահանող միջոցներով;
• Եթե վատ եք զգում, դպրոց մի հաճախեք:
D68 էնտերովիրուսով վարակվելու հիմնական ախտանշաններն են. հազ, մրսածություն, դժվար շնչառություն: Հաճախ դրանք չեն տարբերվում այլ հիվանդությունների ախտանշաններից: Ամեն դեպքում, եթե Դուք կամ Ձեր երեխան այդ նախանշաններն ունեք, իսկ վիճակը ժամանակի ընթացքում վատանում է, դոկտոր Ջիովանի Պիեդիմոնտեն խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի, քանի դեռ թթվածնային դեֆիցիտ կամ այլ բարդություններ չեն առաջացել:






