Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ աչքերի վիճակը, մասնավորապես ցանցաթաղանթը՝ աչքի հետևի մասում գտնվող լուսազգայուն հյուսվածքը, կարող է հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության վաղ նշանները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia (A&D) ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ APOE4 գենի առկայությունը, որը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը, մկների մոտ խանգարում է ցանցաթաղանթի ֆունկցիան։ Այս բացահայտումը ենթադրում է ուղիղ կապ այս գենետիկ տարբերակի և հիվանդության հետ կապված տեսողական մշակման խնդիրների միջև:
Հետազոտական թիմը մկների ցանցաթաղանթի կառուցվածքն ու գործառույթը վերլուծելու համար օգտագործել է արդի պատկերային տեխնիկա: Համեմատած հսկիչ խմբի հետ՝ մարդու Ալցհեյմերի հիվանդության անալոգով կրծողները ցույց են տվել ցանցաթաղանթի հաստության և էլեկտրական հյուսվածքի ակտիվության զգալի փոփոխություններ:
Ստացված արդյունքները համընկել են Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց ցանցաթաղանթի անոմալիաների կլինիկական դիտարկումների հետ, ինչը հաստատում է հիվանդությունը հրահրող գործոնների ուսումնասիրության մոդելի արդիականությունը:
«Այս նոր բացահայտումներn ընդգծում են ցանցաթաղանթի պատկերման հնարավորությունը՝ որպես նյարդային փոփոխությունների վաղ հայտնաբերման ոչ ինվազիվ մեթոդ»,- նշել են գիտնականները։






