Կոպենհագենի համալսարանի հոգեբան Ջեննի Նիկլասենը եկել է անսպասելի եզրակացության հղի կանանց կողմից ալկոհոլի օգտագործման վերաբերյալ: Համաձայն նրա հետազոտությունների, դանիացի երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում շաբաթական մի քանի բաժակ գինի են իրենց թույլ տվել,   տարբերվում են իհասակակիցներից ավելի հարուստ էմոցիոնալ ռեակցիաններով եւ ընդհանուր առմամբ ավելի հասուն պահվածքով, ի տարբերություն  ալկոհոլից ամբողջությամբ հրաժարված մայրերի երեխաների:

Ինչպես գրում է «Պոլիտիկեն» թերթը,  1996-2002 թվականների ընթացքում 100 000 հղի կնոջ հարցում էր կատարվել ալկոհոլի հանդեպ իրենց վերաբերմունքի մասին:  2009-2010 թթ Նիկլասենը նրանցից 37 հազարի 7-ամյա երեխաների  շրջանում հոգեբանական հարցում է կատարել : «Ալկոհոլ օգտագործած կանանց երեխաները հոգեբանական եւ էմոցիոնալ թեստերի ընթացքում ավելի լավ արդյունքներ են ցույց տվել»,- ասաց Նիկլասենը:

Մինչդեռ, ինչպես նշում է թերթը, դանիացի կանայք դեռ ուրախության առիթ չունեն, քանի որ երեխաների լավ զարգացվածության պատճառը ոչ թե ալկոհոլն է, այլ մի շարք այլ գործոններ: «Հղի կանայք, ովքեր միջինում շաբաթական մի քանի բաժակ գինի են օգտագործում, փաստացի ավելի լավ  առողջություն ունեն, ի տարերություն նրանց, ովքեր բացարձակապես այն չեն օգտագործում-, նկատում է Նիկլասենը, -  Նրանք ավելի շատ են սպորտով զբաղվում, ավելի քիչ են ծխում,  քիչ են հեռուստացույցի առաջ նստում, եւ սովորաբար ծննդաբերությունից առաջ ունեն նորմալ քաշ:  Փաստացի հետազոտության արդյունքները արտացոլում են բոլոր գործոնները, այդ թվում ալկոհոլի օգտագործումը»:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ի հակառակ իր սեփական հետազոտության ոչ միանշանակ արդյունքների, Նիկլասենը, ավանդույթի համաձայն, խորհուրդ է տալիս դանիացի կանանց լիովին հրաժարվել ակոլոհոլից հղիության ողջ ընթացքում: