Խոզի գրիպի դեմ պատվաստումից հետո աղջիկը քնում է օրական 30 անգամ: Դա ընդամենը գրիպի դեմ սովորական պատմվաստում էր, բայց դրանից հետո Քլոե Գլասսոնի կյանքն ուղղակի սարսափ է դարձել:
Պանդեմրիկսի պատվաստումից ընդամոենը չորս ամիս անց 15- ամյա աղջկա մոտ քնի խանգարում է սկսվել՝ նարկոլեպսիա: Հիմա նա օրական 30 անգամ քնում է , անկախ իր գտնվելու վայրից:
Բնականաբար դա բարդացնում է նրա կյանքը դպրոցում, քանի որ նա հաճախ ընկնում է դասարանում: Բայց դա նաեւ ուղղակի վտանգավոր է, հաղորդում է Fox News-ը:
Վերջերս նա կորել էր երկու ժամով, երբ քնով էր անցել տատիկի տան ճանապարհին: Վերջի վերջո նա կարողացել էր բարեհաջող տուն հասել, բայց այդ ընթացքում նրա վախեցած ընտանիքը հասցրել էր ոստիկանություն դիմել:
Հիմա նա հույս ունի, որ նորարարական բուժումը կօգնի քնի նորմալ ռեժիմ հաստատել: Էդինբուրգի Հիվանդ երեխաների թագավորական հոսպիտալում նա պետք է ստանա նատրիումի օքսիբարտ, որը տարեկան 23 000 դոլար արժե:






