Սապպորո քաղաքի բժշկական համալսարանի ճապոնացի մասնագետները 2014 թվականին մեկնարկն են տալու ոչ էմբրիոնալ ծագման ցողունային բջիջների (iPS- բջիջներ)  միջոցով ողնաշարի վնասված հյուսվածքների վերականգնման աշխարհում առաջին ծրագրի։

Ճապոնացի  բժիշկների կարծիքով օրգանիզմի կողմից նոր բջիջների մերժման հավանականությունը նվազագույնն է, քանի որ դրանք ստացվելու են հենց հիվանդներից վերցված նմուշներից:

Ճապոնացի մասնագետների բժշկական հետազոտությանը մասնակցություն կունենան ողնաշարի լուրջ վնասվածքներով 24 –ից  60 տարեկան մոտ 30 մարդ: Այս մտահղացման հաջողությունը ոչ միայն լիարժեք կյանք կպարգեւի այս երեք տասնյակ հիվանդներին, այլեւ  կվերականգնի ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց հույսը, ովքեր  ավտովթարների կամ այլ  դժբախտ պատահարների պատճառով  վնասել են ողնաշարը:

«Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում մոտ 5 հազար նմանատիպ միջադեպ, իսկ ողնաշարի վնասվածքների լիարեժեք եւ հուսալի բուժման մեթոդ դեռեւս չի մշակվել»,-  նշեց պրոֆեսոր Տոսիհիկո Յմասիտան՝ խմբի առաջատարներից մեկը: