Հայաստանում տվյալ պահին կա առաջին տիպի դիաբետով տառապող 450 երեխա եւ 177 երիտասարդ՝ 18-23 տարեկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դիետոլոգ Ելենա Ագաջանովան:
Ամեն տարի, մասնագետի խոսքով, գրանցվում է մոտ 50-70 դիաբետի նոր դեպք երեխաների մոտ: Ընդհանուր առմամբ Հայաստանում առաջին եւ երկրորդ տիպի դիաբետով տառապող մոտ 80 հազար մարդ կա:
Հատկանշական է, որ դիաբետ ունեցող երեխաների 30 տոկոսն ապրում է անապահով ընտանիքներում, եւ միայն 5 տոկոսը ծնող կամ խնամակալ ունի, իսկ այդ երեպաների երեք տոկոսի ընտանիքներում առնվազն եւս մեկ մարդ կա, ով տառապում է դիաբետով:
Հատկանշական է նաեւ, որ չափահասների մեխ մասը հիվանդանում է երկրորդ տիպի դիաբետով, որի հիմնական պատճառը, մասնագետների կարծիքով, սխալ ապրելակերպն է եւ սննդակարգը: Երեխաների մեծ մասը հիվանդանում է առաջին տիպի դիաբետով՝ ինսուլինային կախվածություն ենթադրող դիաբետով, որի գոյացման մեխանիզմը մինչ այժմ հասկանալի չէ:
Ելենա Ագաջանովայի խոսքով՝ բացառված չէ, որ գենետիկական հակվածությունը այստեղ մեծ դեր է խաղում: Երեխան ստանում է հակվածությունը երեխաներից եւ բարենպաստ պայմանների դեպքում հիվանդությունը սկսում է զարգանալ:






