Հղիությունը հաճախ ուղեկցվում է ախտանշաններով, որոնք այն անհարմար են դարձնում: Թեպետ որոշ դեղամիջոցներ անվտանգ են համարվում հղիության ժամանակ, դրանց փոխարեն կարելի է ընդունել որոշ բնական միջոցներ:
Վատ զգացողություն առավոտյան
Հղիուոթյան ընթացքում սրտխառնոցը սոված փորին շատերի մոտ լինում է ոչ միայն առաջին եռամսյակում: Պետք է ուտել հաճախ եւ ոչ մեծ քանակություններով՝ սպիտակուցների բարձր պարունակությամբ սնունդը կարող է օգնել առավոտյան սրտխառնոցի դեմ ՝ կարգավորելով արյան մեջ շաքարի մակարդակը: Հաստատվել է, որ վիտամին B6-ը նույնպես նվազեցնում է սրտխառնոցը հղիության ժամանակ, այդ պատճառով ձեր սննդի մեջ ավելացրեք այս վիտամինի բարձր պարունակությամբ սնունդ՝ հավ, հնդկահավ, տավարի միս, քաղցր կարտոֆիլ, բրոկոլի եւ այլն: Եթե դիետիկ փոփոխությունները չեն օգնում, փորձեք կոճապղպեղ: Գինեկոլոգների եւ մանկաբարձների Ամերիկյան կոնգրեսը խորհուրդ է տալիս հղիության ժամանակ սրտխառնոցի դեմ առավոտյան եւ քնելուց առաջ ընդունել 250մգ կոճապղպեղ:
Գլխացավ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունները, հոգնածությունը եւ շաքարի մակարդակի կտրուկ տատանումները կարող են հղիության ընթացքում գլխացավեր առաջացնել: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները, նորմալ հանգիստը եւ փոքր, բայց սպիտակուցով հարուստ ճաշատեսակները արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար, կարող են օգնել անցկացնել գլխացավերը, բայց եթե դուք մշտապես գլխացավեր եք զգում, դուք կարող եք դիտարկել ասեղնածակումը: Եվրոպական ինտեգրատիվ բժշկության ամսագրում իրականացված հետազոտությունը բացահայտել է, որ հղիության ընթացքում գլխացավերի դեմ ասեղնածակումով բուժում ստացած կանայք, զգալի լավացումներ են ցույց տվել:
Հեմորոյ
Սա անհարմար երակների վարիկոզ լայնացում է, որը ձեւավորվում է ուղիղ աղում եւ ազդում է հղի կանանց 20 – 50 %-ի վրա: Մեծացած արգանդի կողմից առաջացած ճնշումը եւ արյան ուժեղացած ներհոսը կոնքի շրջան կարող են երակների լայնացում եւ ցավ առաջացնել: «Ալոե վերայի» քսուքը, խնձորի քացախը եւ կոկոսի յուղը կարելի է քսել անմիջապես արտաքին մեծացած հեմորոիդալ հանգույցների վրա: Դա կօգնի նվազեցնել անհարմարավետությունը, եւ որպես կանոն լուծել այդ խնդիրը մի քանի օրերի ընթացքում: Կես բաժակ խնձորի քացախով վաննան կարող է վայրկենապես հանգստացնել ցավն ու քորը:
Այրոցք
Շատ կանայք ունենում են այրոցի այս զգացողությունը երրորդ եռամսյակին մոտ: Այրոցքը կանխարգելելու լավագույն ձեւը փոքր չափաբաժիններով ուտելն է, կծվից, ճարպոտ սննդից եւ ցիտրուսներից խուսափելը: Եթե դա էլ չի օգնում, կան ուրիշ մեթոդներ: Ալոեյի հյութը կարող է օգնել, ուղղակի համոզվեք, որ այն ըմպելի է: Յուրաքանչյուր սննդի ընունումից անմիջապես առաջ ընդունեք երկու ճաշի գդալ խնձորի քացախ՝ խառնած կես բաժակ ջրի հետ։ Դա կկանխարգելի այրոցքը: Այրոցքի ժամանակ ռեհանի տերեւներ ծամեք, դա կարող է որոշակի թեթեւացում բերել, ինչպես նաեւ պայքարել ծխախոտի եւ գազերի դեմ:
Այտուցված կոճեր
Կանանց մոտավորապես կեսի շրջանում դիտվում է կոճերի այտուցվածություն՝ պայմանավորված ոտքերի երակներում բարձրացած ճնշումով եւ աճող երեխայի կողմից ճնշումով: Այտուցվածությունը սովորաբար ավելի արտահայտված է դառնում օրվա վերջում, հատկապես եթե դուք շոգ եղանակին օրվա մեծ մասը ոտքի վրա եք անցկացնում: Սուզեք ձեր ոտքերը անգլիական աղի լուծույթի մեջ կամ փաթաթեք դրանք սպիտակ կամ կանաչ կաղամբի տերեւներով. օրվա վերջում դա կարող է քաշել ավելորդ հեղուկը եւ նվազեցնել անհարմարավետությունը: Մերսեք այտուցված շրջանը կոկոսի յուղով եւ նոճու եթերայուղով , բայց միայն հղիության հինգերորդ ամսից հետո: Նարդոսի (лаванда) յուղը կարելի է օգտագործել 12 շաբաթից հետո, եւ դա հիասքանչ մեթոդ է հեղուկի կուտակումը նվազեցնելու, ինչպես նաեւ իրենց հանգիստ եւ հավասարակշռված զգալու համար:






