Փորձարարական դեղամիջոցը կանխարգելում է թրոմբների առաջացումը՝ չառաջացնելով չափից շատ արյունահոսություններ, համենայն դեպս, կենդանիների մոտ:
Գիտնականները պարզել են, որ ներարկումային հակամարմինը պաշտպանել է ճագարներին թրոմբների առաջացումից, բայց չի առաջացրել արյունահոսություններ՝ գոյություն ունեցող բոլոր հակամակարդիչ նյութերի պոտենցիալ կողմնակի ազդեցությունները:
Վերջին հաշվով, հույս է առաջանում, որ շուկա դուրս կբերվեն ավելի անվտանգ դեղամիջոցներ, ասում է հետազոտող, Շվեդիայի Ստոկհոլմի Կարոլինյան համալսարանի բժիշկ Թոմաս Ռեննեն, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Ռեննեի խոսքով, նրա թիմը ծրագրում է փորձարկել 3F7 կոչվող հակամարմինը։ Փորձարկման առաջին փուլում ստուգվել է դեղամիջոցի անվտանգությունը մարդու օրգանիզմի համար:
Հակամարմինը արդյունավետ կերպով կանխարգելում է մակարդուկների գոյացումը ճագարների արյան մեջ, որոնք միացված են եղել արեստական արյան շրջանառության համակարգին: Հակամարմինը գործել է նույնքան արդյունավետ, որքան հեպարինը , բայց չի առաջացրել արյունահոսություններ, բացահայտել են գիտնականները:
Հակամակարդիչ դեղամիջոցներն օգտագործվում են նաեւ տնային պայմաններում: Շատ մարդիկ թրոմբագոյացումը կանխարգելելու համար օգտագործում են ներքին ընդունման հաբեր, ինչպիսին է Վարֆարինը (Coumadin), քանի որ թրոմբները կարող են ինսուլտի կամ սրտի կաթվածի հանգեցնել:






