Բետա գլյուկանը լուծվող մանրաթել է, որը պարունակվում է վարսակի եւ գարու մեջ, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու սրտի հիվանդությունների ռիսկը:
Խոլեստերինն օրգանիզմում առաջանում է երկու աղբյուրով: Խոլեստերինի 75%-ն արտադրում են լյարդը եւ մի շարք բջիջներ, իսկ 25%-ը ստացվում է կենդանական ծագման սննդից: Կա խոլեստերինի երկու տիպ՝ լավը (բարձր խտության լիպոպրոտեիներ) զսպում է վատ խոլեստերինը (ցածր խտության լիպոպրոտեիներ), որը փակում է զարկերակները:
Բետա գլյուկան միացությունը նվազեցնում է վատ խոլեստերինի կոնցենտրացիան՝ չազդելով լավի վրա: Այն լուծվում է ստամոքսաղիքային տրակտում՝ ձեւավորելով թանձր գել, որը կպչում է ավելցուկային խոլեստերինին եւ հագեցած ճարպերին: Այդպիսով, օրգանիզմը դրանք չի կլանում, դրանք դուրս են գալիս բնական ճանապարհով:
Մասնագետները կարծում են, որ բետա գլյուկանի օգտագործման օպտիմալ ծավալը օրական առնվազն 3 գրամն է: Արդյունքը կարելի է տեսնել արդեն 6 շաբաթ հետո, հայտնում է The Star-ը:






