Առաջին անգամ Հայաստանում Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում իրականացվել է Gallium-68 PSMA հետազոտություն, որը հիմնված է Գալլիում 68 ռադիոակտիվ իզոտոպի կիրառման վրա։
Հետազոտությունը ժամանակակից մոլեկուլային ախտորոշման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է հատկապես շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման և գնահատման համար։
Իզոտոպը կապվում է շագանակագեղձի քաղցկեղային բջիջների մակերեսին գերարտահայտված սպիտակուցին՝ այսպես կոչված պրոստատ սպեցիֆիկ մեմբրանային անտիգենին։ Արդյունքում ՊԷՏ հետազոտության ժամանակ ուռուցքային բջիջները լուսարձակում են, ինչը հնարավորություն է տալիս տեսնել քաղցկեղային բոլոր օջախները։
Նոր մեթոդը ներդնելու գործում հայ մասնագետներին օգնում են օտարերկյա գործընկերները:
Մանրամասները տեսանյութում։





