• Latest news

5:2 սննդակարգը կարո՞ղ է կանխարգելել կրծքի քաղցկեղի զարգացումը

18 հունիսի, 2016  14:38

5:2 սննդակարգը կարող է նվազեցնել կանանց մոտ կրծքի քաղցկեղի զարգացումը: Նման եզրակացության են հանգել Genesis Breast Cancer Prevention-ի բրիտանացի հետազոտողները, որոնք պարզել են, որ սննդում շաքարի քանակության կրճատումը պաշտպանում է ուռուցքներից: 

Շաբաթը երկու անգամ 5:2 սննդակարգի հետեւելու ընթացքում մարդը ցածր քանակությամբ ածխաջրեր եւ կալորիաներ է օգտագործում, իսկ մնացած 5 օրը հետեւում է առողջ միջերկրածովյան սննդակարգի: Գիտնականների խոսքով, տվյալ սննդակարգը կրծքի հյուսվածքում դրական փոփոխությունների է հանգեցնում եւ կարող է պաշտպանել քաղցկեղից: 

Տեսություններից մեկի համաձայն, սննդի ընդունման կրճատման դեպքում կրճատվում է նաեւ օրգանիզմում հայտնվող շաքարի քանակությունը, որն ավելի հազվադեպ է հասնում կրծքի բջիջներին: Արդյունքում այդ բջիջներն այնքան հաճախակի չեն կիսվում եւ չարորակ չեն դառնում:  Հետազոտողներն իրենց եզրահանգումներն արել են նախադաշտանադադարային տարիքի 20 կնոջից բաղկացած փոքրիկ խմբի դիտարկման հիման վրա, որոնք կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում էին: Մեկ ամսվա ընթացքում նրանք հետեւել են 5:2 սննդակարգի, իսկ հետազոտողները փորձարկման ավարտին բոլորի կրծքի հյուսվածքի բիոպսիա են վերցրել:  

Այդ ժամանակահատվածի ընթացքում կանայք միջինը նիհարել են 1,5 կգ-ով, իսկ փորձարկման մասնակիցների 55 տոկոսը կրծքի բջիջներում փոփոխություններ է դրսեւորել: Նման փոփոխությունների թվում նշվել է սպիտակուցների ավելի զգալի արտադրությունը, որոնք բջիջներն ավելի կայուն են դարձնում եւ նվազեցնում են դրանց վնասման աստիճանը: Իսկ դա թույլ է տալիս խոսել կրծքի քաղցկեղից պաշտպանության մասին, պնդում են հետազոտության հեղինակները:  

Կանանց սննդակարգը կալորիաների սահմանափակման օրը նախաճաշին ներառել է կանաչ թեյ, տապակած լոլիկ եւ սունկ, ճաշին` ելակից սմուզի, բանան եւ մեկ բաժակ կաթ, հետճաշիկին` մեկ բաժակ ջուր, ընթրիքին` մեկ բաժակ դիետիկ լիմոնադ երկու բանջարեղենային խորոված քյաբաբի հետ, ինչպես նաեւ քնից առաջ մեկ բաժակ սառը կաթ ճարպի ցածր պարունակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել