• Latest news

Զարգացած մկաններով մարդիկ ավելի շատ պրոտեին ընդունելու կարիք ունե՞ն

27 օգոստոսի, 2016  15:06

Սպորտով զբաղվող եւ ծավալուն մկաններ ունեցող որոշ մարդկանց թվում է, որ իրենք ավելի շատ սպիտակուցների կարիք ունեն, քան ավելի քիչ մկաններ ունեցողները: Սակայն իրականում դա այդպես չէ. օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցների քանակն ամենեւին կախված չէ մկանների քանակից, պնդում են գիտնականները:

University of Sterling համալսարանի գիտնականների նոր հետազոտությամբ պարզվել է, որ օրգանիզմը սպիտակուցների օգտագործման սահմանափակումներ ունի: Օրգանիզմին անհրաժեշտ պրոտեինի քանակը կախված է ոչ թե մկանների, այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալից:

Այսինքն՝ եթե մարդը ցանկանում է ավելի շատ մկանային զանգված ունենալ, նա պետք է ավելի շատ մարզվի, եւ միայն այդ դեպքում նախկինից փոքր-ինչ ավելի սպիտակուցմներ օգտագործի: Իսկ եթե մկանների տարբեր քանակով երկու մարդ կատարում են միեւնույն վարժությունները, նրանք միանման քանակությամբ սպիտակուցների կարիք ունեն:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են երիտասարդ մարզիկներին, որոնց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկվել են մարմնի ավելի փոքր մկանային զանգվածով (65 կգ) կամավորները, իսկ երկրորդում՝ ավելի մեծ զանգված ունեցողները (70 կգ-ից ավելի): Յուրաքանչյուր կամավոր մասնակցել է երկու փորձարկման, որոնց ժամանակ պրոտեինային կոկտեյլ են օգտագործել առանց մարզվելու: Առաջին փորձարկման ժամանակ օգտագործման մակարդակը կազմել է 20 գրամ սպիտակուց, իսկ երկրորդի՝ 40 գրամ: Հետազոտողները մկանների արագ աճի ունակությունը որոշել են նյութափոխանակության ցուցանիշների եւ մկանների բիոփսիայի գնահատմամբ, եւ պարզվել է՝ անկախ մկանների ծավալից մարզիկների օրգանիզմը սպիտակուցների հանդեպ միանման արձագանք է ցուցադրել:

Իսկ դա նշանակում է, որ սպիտակուցների մեծ քանակ օգտագործող առավել խոշոր աթլետներին մկանների աճի համար անհրաժեշտ է նաեւ ավելի մեծ ծանրաբեռնվածություն: Հակառակ դեպքում սպիտակուցի ավելցուկը ոչնչով չի օգնի մկանային զանգվածի աճին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել