Երբ ձեր ափսեյի մեջ եղած սնունդը չի համապատասխանում չափաբաժիններին, ապա համարվում է, որ դուք շատ եք ուտում: Սակայն ստորեւ թվարկված 4 սննդամթերքը այնքան շատ առողջ եւ օգտակար սննդանյութեր են պարունակում, որ դրանք կարելի է մեկ չափաբաժնից ավել ուտել, ասում է Քլիվլենդի կլինիկայի դիետոլոգ Քրիստին Կիրկպատրիկը:
1. Հատապտուղներ
Հատապտուղները հակաօքսիդանտների, վիտամինների եւ հանքային աղերի մեծ քանակություններ են պարունակում, եւ այս ամենը հրաշալի ձեւով տեղավորվում է փոքր հատապտղի մեջ: Այս քաղցր, թթու կամ տտպահամ պտուղները մեկ առավելություն ունեն՝ դրանք կարելի է ուտել բռերով:
2. Կանաչ բանջարեղեն
Եթե դուք ցանկանում եք բազմազանել ձեր ափսեի պարունակությունը, այնտեղ շատ բանջարեղեն ավելացրեք՝ որը մարդիկ սովորաբար չեն ուտում, եւ քիչ միս՝ որը սովորաբար ավել են ուտում:
3. Հունական ընկույզներ
Շատ մարդիկ ընկույզներ չեն ուտում, որովհետեւ դրանք շատ ճարպ են պարունակում: Սակայն դա օգտակար ճարպ է: Ընկույզների մեկ քառորդ բաժակը պարունակում է 11գրամ գերչհագեցած ճարպեր: Գերչհագեցած ճարպերն օգնում են կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ իջեցնել սրտի հիվանդությունների վտանգը: Ինչպես նաեւ դա բջջանյութի եւ վիտամին B6-ի լավ աղբյուր է: Բոլոր ընկույզներից միայն հունականներն են պարունակում օմեգա-3 ճարպաթթուներ:
4. Օսլայով բանջարեղեն
Օսլայով բանջարեղենը պարունակում է վիտամիններ, հանքային աղեր, հակաօքսիդանտներ եւ բջջանյութ: Դրանք են՝ սովորական կարտոֆիլը, քաղցր կարտոֆիլը, դդումը, կաղամբը, կանաչ ոլոռը եւ եգիպտացորենը: Չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում դրանք ապահովում են օրգանիզմը վիտամին B6-ով եւ կալիումով: Օսլա պարունակող բանջարեղենի կես բաժակը հագեցվածության զգացողություն է առաջացնում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր