• Latest news

Խորհուրդներ սննդային թունավորումներից խուսափելու մասին

23 օգոստոսի, 2014  11:58

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, սննդային թունավորումներից խուսափելու համար, կոչ է անում բնակչությանը.

• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,

• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),

• հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,

• սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերից աղտոտումը կանխարգելելու նպատակով,

• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և ոռոգման ջրանցքներում,

• խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20-25 րոպե,

• չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից։

Հիշեցնենք, որ 2014թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: Թունավորումների պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:

Ընթացիկ տարում արձանագրվել է սնկային թունավորման 20 դեպք` 29 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաներ։ Թունավորման պատճառ է դարձել թունավորվածների կողմից հավաքված սնկերի օգտագործումը։ Դեպքերը հիմնականում արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերում:

Թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, բոտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), ռնգախոսություն և այլն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է