• Latest news

Կօգնե՞ն արդյոք նուռն ու կարմիր գինին սակավարյունության դեպքում

30 մայիսի, 2022  19:38

Անեմիան կամ, ինչպես ժողովուրդն է ասում, սակավարյունությունը, շատ բաներով կապված է ոչ ճիշտ սնվելու հետ։ Իսկ ամենից հաճախ դրա զարգացմանը նպաստում է օրգանիզմում երկաթի անբավարար ընդունումը։ Այս տարրը մտնում է հեմոգլոբինի բաղադրության մեջ, որը տեղափոխում է թթվածինը: Եվ ուրեմն, առանց «երկաթյա» մթերքների, սակավարյունությունն անխուսափելի է, գրում է «Аргументы и факты»-ն։

Ճի՞շտ է, որ նուռը, կարմիր գինին եւ խնձորն այդքան հարուստ են այս տարրով, թե՞ դա առասպել է։

«Իսկապես, մարդկանց մեջ կարծիք կա, որ կարմիր գինին, նռան հյութը եւ այլ կարմիր մթերքները (լոռամրգին, լոլիկը եւ այլն) նպաստում են արյունաստեղծմանը,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր, հայտնի սննդաբան Վիկտոր Կոնիշեւը,- Այս պատկերացումը հիմնված է արյան եւ այդ մթերքների գույնի նմանության վրա: Բայց ո՞րն է իրականությունը։ Լավ արյունաստեղծման համար անհրաժեշտ է երեք սննդային գործոն՝ դրանք են երկաթը, ֆոլաթթուն եւ վիտամին B12-ը: Դրանցից որեւէ մեկի բացակայությունը կարող է հանգեցնել անեմիայի: Բայց ահա խնդիրն այն է, որ կարմիր գինու եւ այս գույնի բուսական մթերքների մեջ երկաթի եւ ֆոլաթթվի պարունակությունն ավելի բարձր չէ, քան այլ գույնի մթերքներում: Իսկ B12 վիտամին դրանք ընդհանրապես չեն պարունակում։

Մեկ այլ շատ կարեւոր բան վերաբերում է հենց երկաթին։ Ցանկացած բուսական մթերքներից այն շատ ավելի վատ է յուրացվում, քան կենդանականից: Ուստի սննդի միջոցով բավարար քանակությամբ երկաթ ստանալու համար առաջին հերթին պետք է միս եւ լյարդ ուտել։ Դրանցում այն ամենաշատն է պարունակվում, եւ լավ յուրացվում է»:

Եթե մոտենանք վերլուծաբան քիմիկոսի տեսանկյունից, ապա մոտ 150 գ նռան մեջ կարող է 0,2-0,3 մգ երկաթ լինել։ Պարզ հաշվարկներ կատարելով՝ կարելի է եզրակացնել, որ երկաթի օրական նորման պարունակվում է 40-70 այդպիսի պտուղներում։ Կարո՞ղ եք արդյոք ուտել դրանք: Եվ կբավարարի՞ արդյոք ձեր փողը այդքան թանկ բուժման համար։

Բայց նուռն ինքնին շատ օգտակար է։ Ճիշտ է, ոչ թե երկաթով, ոչ էլ նույնիսկ վիտամիններով, որոնք դրա մեջ այնքան էլ շատ չեն, այլ հակաօքսիդանտներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է