• Latest news

Ինչպե՞ս երեխաներին իրապես պաշտպանել վնասակար ուտելիքից

7 հունիսի, 2022  10:38

Վերջին տարիներին շատ է գրվել երեխաների համար արգելված մթերքների մասին։ Բայց շատ ծնողներ չեն հասկանում, թե ինչպես թույլ չտան իրենց երեխաներին օգտագործել դրանք։ Հիանալի ու գործուն խորհուրդներ է տվել գերմանացի հայտնի բժիշկ-սննդաբան եւ դիաբետի մասնագետ Մաթիաս Ռիդլը, գրել է «Аргументы и факты»-ն։

Նրա խոսքով՝ երեխային կարելի է համոզել, որ նոր մթերքը համեղ է ահա այսպիսի փոքր խորամանկությունների օգնությամբ.

  1. Երեխային մշտապես ծանոթացրեք բանջարեղենների եւ օգտակար այլ մթերքների հետ։

Քաղցր պղպեղը, տերեւներով կանաչիները, ամբողջահատիկ հացը, լոբազգիները պետք է երեխայի շրջապատում այնքան բնական լինեն, ինչպես եւ խաղալիքները։

  1. Նոր բան ավելացրեք արդեն ծանոթ ուտելիքին։

Երեխան սիրում է տոմատի սոուսով մակարո՞ն։ Դրան ավելացրեք մի քիչ ռեհան կամ օրեգանո։ Նա ամեն օր կարտոֆիլի խյո՞ւս է խնդրում։ Սկզբում դրան գազարի խյուս ավելացրեք, հետո՝ մանրացված սպանախ, ծաղկակաղամբ, բրոկոլի եւ այլն։ Հիշեք. բոլոր երեխաները վառ գույներ են սիրում։ Եվ որքան վառ, այնքան ավելի լավ։

  1. Նոր մթերքներն առաջարկեք խաղի ձեւով։

Երեխաները փոքր մեծահասակներ չեն, որոնց կարելի է համոզել խելացի փաստարկներով։ Ի տարբերություն մեծահասակների՝ նրանք գրեթե միշտ ղեկավարվում են առաջնային պահանջմունքներով։ Իսկ դրանք հետեւյալն են՝ լինել կուշտ եւ բավականություն ստանալ։ Սնունդը հագեցնում է, իսկ խաղը՝ ուրախացնում։ Ուստի, առաջարկեք օգտակար մթերքները խաղի ձեւով։

  1. Օգտագործեք երեխայի եսակենտրոնությունը։

Օգտագործեք բոլոր երեխաներին հատուկ ռեֆլեքսը՝ «սա իմն է»։ Կյանքի առաջին տարիներին երեխաներն անգիտակցաբար իրենցն են համարում այն ամենը, ինչ տեսնում են։ Հոգեբանները դա անվանում են եսակենտրոնություն. երեխան իրեն աշխարհի կենտրոն է զգում։

Ինչպե՞ս է դա գործում։ Օրինակ, երեխայի ափսեի կողքին դրեք մի կտոր բուլղարական տաքդեղ։ Ինչպես եւ խաղալիքներն ավազի հարթակում, նա դա կհամարի իր աշխարհի մի մասը։

  1. Համբերությունը մի կորցրեք։

Եղեք համբերատար, մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան անմիջապես չստացվի եւ երեխան չգնահատի ձեր ջանքերը։ Դա ժամանակավոր է, դրանք անպայման արդյունք կունենան։

  1. Անառողջ ուտելիքը դարձրեք անհասանելի։

Բժիշկ Ռիդլը սա առաջին հերթին նշում է շաքարի եւ քաղցրեղենների համար։ Դրանք պարզապես անհրաժեշտ չեն երեխային մինչեւ 3 տարեկանը, եւ միշտ վնասում են նրան։ Եթե նա անտարբեր մեծանա քաղցր համի հանդեպ, դա ամենաօգտակար նվերը կլինի նրա կյանքի համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել