• Latest news

Սուրճը օգտակա՞ր է ատամներին

9 սեպտեմբերի, 2014  14:57

Բոստոնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ օրական մեկ բաժակ սուրճը կարող է պարոդոնտոզի՝ լնդերի եւ ծնոտոսկրի բորբոքման դեմ պրոֆիլակտիկ պայքարի միջոց ծառայել, հաղորդում է FoxNews-ը:

Մինչեւ 30 տարեկան ավելի քան 1000 տղամարդկանց շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ օրական առնվազն մեկ բաժակ սուրճ խմող մասնակիցների մոտ առավել հազվադեպ է ատամների ոսկրային հյուսվածքի կորուստ նկատվում: Խոսքը հենց պարոդոնտոզի առաջնային ախտանշաների մասին է, ինչն ի վերջո ատամների թուլացման եւ կորստի է հանգեցնում: Հետազոտության մասնակիցները ոչ մի ապացույց չեն գտել առ այն, թե սուրճի չափավոր օգտագործումը կամ նույնիսկ չարաշահումը կարող է որեւէ կերպ բացասաբար անդրադառնալ ատամների առողջության վրա, մասնավորապես՝ լնդերի արյունահոսություն հրահրել կամ ատամների շուրջ մանրէների կուտակման տեսանկյունից խոցելի գոգավորությունների ձեւավորման պատճառ դառնալ:

Գիտնականների համոզմամբ, սուրճի պաշտպանիչ ազդեցությունը դրա մեջ առկա հակաօքսիդանտների բարձր բաղադրությամբ է պայմանավորվում:

«Այդ հակաօքսիդանտները օրգանիզմում ընթացող՝ լնդերի եւ ատամների հիմքը կազմող ծնոտոսկրի համար վտանգավոր  բորբոքային գործընթացները «հանգցնելու» ներուժ ունեն», - նշել է հետազոտության հեղինակ դոկտոր Ռաուլ Գարսիան՝ հիշեցնելով, որ խնդրո առարկա խմիչքը, ըմպելիքի՝ լայն տարածում գտած այլ տեսակների՝ մրգահյութերի, քաղցրահյութերի եւ էներգետիկ խմիչքների հետ համեմատությամբ, թթվայնության առավել ցածր մակարդակով է աչքի ընկնում:

Բացի այդ էլ, նախընթաց բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ ըմպելիքի հիշյալ տեսակները, բացի սուրճից, ատամների պաշտպանիչ էմալը թուլացնելու հատկություն են դրսեւորում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել