• Latest news

Գիտնականները խորհուրդ են տալիս ընթրիքին, որպես քնաբեր, բրինձ օգտագործել

17 սեպտեմբերի, 2014  22:54

Ճապոնացի գիտնականները քնի խանգարում ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգի մեջ բրինձ ներառել: Նրանք պարզել են, որ այն, մեծ քանակությամբ կիրառման դեպքում, կարող է խորը քուն պարգեւել՝ ի տարբերություն մակարոնեղենի, ինչն անքնության խթան է հանդիսանում: Երեւույթի հիմքում, մասնագետների մեկնաբանմամբ, սննդամթերքի գլիկեմիկ ինդեքսն է:

Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ցուցանիշ ունեցող տեսակները, օրինակ՝ բրինձը, առավել արագ են արյունը շաքարով հագեցնում: Բացի այդ էլ, հիշյալ ազդեցությունը կարող է ավելի երկար տեւել: Մյուս կողմից, ցածր գլիկեմիկ ինդեքսով բնորոշվող սննդատեսակները արյան մեջ շաքարի մակարդակի կարճաժամկետ եւ աննշան աճ են խթանում:

Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող տեսակների՝ քնի որակի վրա ազդեցությունը քնկոտություն առաջացնող ամինաթթվի՝ տրիպտոֆանի էֆեկտով է բացատրվում: Ածխաջրատներով հարուստ՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդատեսակները դեպի ուղեղ առաքվող տրիպտոֆանի բաղադրության աճ են խթանում: Վերջինս, տեղ հասնելուն պես, սերոտոնինի է վերածվում, այնուհետեւ էլ՝ մելատոնինի, ինչը քնելու ցանկություն կարող է հրահրել, տեղեկացնում է Daily Mail-ը: 

Հետազոտության ընթացքում 1848 ճապոնացի բանվորների (1164 տղամարդ եւ 684 կին) ամենամյա բժշկական հետազոտության արդյունքներն են վերլուծվել: Մասնակիցների քնի որակի գնահատման համար հետազոտական խմբի անդամները «քնի որակի ինդեքս» են կիրառել, ինչը հետեւյալ փոփոխականների համադրությամբ է որոշվում՝ լույսն անջատելուց հետո քնելու համար պահանջվող ժամանակը, քնի տեւողությունը, արդյունավետությունը, խանգարումները, դեղամիջոցների կիրառությունը եւ ինքնազգացողությունը՝ հաջորդող օրվա ընթացքում: Սննդակարգի մեջ առավել մեծ ծավալներով բրինձ ներառող մասնակիցների մոտ քնի սանդղակի առավել բարձր մակարդակ է գրանցվել: Ասել է, թե այդ մարդիկ, մյուս մասնակիցների համեմատ, ավելի լավ են քնել:

Իսկ ահա մակարոնեղենին նախապատվություն տվողների մոտ քնի հաճախակի խանգարումներ են արձանագրվել:

Հետազոտության արդյունքները PLoS ONE ամսագրում են հրապարակում գտել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել