• Latest news

Ինչու են մարդիկ գիրանում վերամշակված սննդից

14 հոկտեմբերի, 2022  18:57

Եթե ​​մարդու սննդակարգը բաղկացած է ծայրահեղ վերամշակված մթերքներից, ապա նա օրական 500 կալորիա ավելի շատ է օգտագործում, քան այն դեպքում, երբ սննդակարգում ներառված է նվազագույն մշակված սնունդ։ Սրանք ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքներ են, որոնք հրապարակվել են «Cell Metabolism» ամսագրում:

Սա առաջին պատահական փորձարկումն է, որն ուսումնասիրում է ծայրահեղ վերամշակված մթերքների ազդեցությունը: Վերամշակված մթերքները փաթեթավորված մթերքներ են, որոնք պարունակում են ավելացված շաքարներ, զտված ածխաջրեր, արդյունաբերական ճարպեր, նատրիումի եւ սինթետիկ բուրավետիչներ ու կոնսերվանտներ:

«Չնայած մենք ուսումնասիրել ենք մի փոքր խումբ մարդկանց, այս փորձի արդյունքները երկու սննդակարգերի միջեւ հստակ տարբերություններ են ցույց տվել: Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս պատճառահետեւանքային կապ. գերմշակված մթերքները ստիպում են մարդկանց չափազանց շատ կալորիաներ ուտել եւ գիրանալ», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Քեւին Հոլը:

Փորձին մասնակցել է 20 առողջ չափահաս կամավոր (10 տղամարդ եւ 10 կին, որոնց միջին տարիքը եղել է 31): Չորս շաբաթ նրանք ապրել են հետազոտական ​​կենտրոնում, որտեղ երկու շաբաթ (պատահական կարգով) սնվել են միայն ուլտրամշակված կամ հակառակը՝ նվազագույն մշակված մթերքներով։ Սննդի երկու խմբերն էլ պարունակում էին համարժեք կալորիաներ, շաքար, մանրաթել, ճարպ եւ ​​ածխաջրեր: Մասնակիցները կարող էին ուտել այնքան, որքան ցանկանում էին:

Վերամշակված մթերքներով սննդակարգը ակնհայտ անառողջ մթերքներ չի պարունակում: Հետազոտողների առաջարկած մթերքներից շատերն օգտագործվում են ամեն օր եւ համարվում սննդարար՝ նախաճաշի շիլաներ, կեքսեր, սպիտակ հաց, քաղցր մածուն, ցածր յուղայնությամբ կարտոֆիլի չիփսեր, պահածոներ, վերամշակված միս, մրգային հյութեր եւ դիետիկ ըմպելիքներ:

Երկրորդ սննդակարգը հիմնված էր նվազագույն վերամշակմամբ մթերքների օգտագործման վրա՝ թարմ մրգեր եւ բանջարեղեն, ձու, լոբազգիներ, տապակած հավ, ձուկ եւ տավարի միս, ինչպես նաեւ ամբողջական ձավարեղեն, ընկույզ եւ սերմեր:

Ամենաապշեցուցիչ բացահայտումն այն էր, որ, ծայրահեղ վերամշակված սնունդ ուտելիս, մասնակիցները ստացել են օրական 500 հավելյալ կալորիա՝ հիմնականում ածխաջրերից եւ ճարպերից: Սա պատճառ է դարձել միջինը մոտ 1 կիլոգրամ հավելյալ քաշի՝ երկու շաբաթվա ընթացքում:

Հետազոտողները պարզել են, որ, չմշակված սնունդ օգտագործելիս, ախորժակը ճնշող հորմոնի մակարդակն ավելացել է, իսկ գրելինի (որը խթանում է քաղցը) մակարդակը՝ նվազել։

Հետազոտողները կարծում են, որ ուլտրամշակված եւ չմշակված մթերքներից կազմված սննդակարգերի միջեւ սպիտակուցի մակարդակի որոշ տարբերություններ կարող են բացատրել կալորիաների ընդունման տարբերության ընդհուպ կեսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է