• Latest news

Հայտնի են մթերքները, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը

8 նոյեմբերի, 2022  22:44

Բարձր աստիճանի մշակման ենթարկված մթերքները մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը։ Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 2019 թվականին Բրազիլիայում 30-70 տարեկան մարդկանց շրջանում մոտ 57,000 վաղաժամ մահերը կապված են եղել բարձր աստիճանի մշակման ենթարկված մթերքների օգտագործման հետ:

Սա կազմում է երկրում տարեկան վաղաժամ մահերի ավելի քան 10 տոկոսը, նշվում է American Journal of Preventive Medicine-ում հրապարակված հոդվածում:

Նման մթերքները նպաստում են սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը, ինչը վաղաժամ մահվան հիմնական գործոններից մեկն է։

«Դիաբետը, քաղցկեղը, ճարպակալումը եւ երիկամների քրոնիկ հիվանդությունները նույնպես կարող են որոշիչ դեր ունենալ այդ գործընթացում։ «Ուլտրամշակում» անցած մթերքները ավելի շատ արհեստական հավելումներ են պարունակում։ Արագ պատրաստվող լապշան, հոթ-դոգերը, հացը, տորթերը, վետչինան, սառեցված պիցցան, գազավորված ըմպելիքները եւ թխվածքաբլիթները սովորաբար հայտնվում են այս կատեգորիայում», – բացատրել են գիտնականները։

Հետազոտությունում գիտնականները վերլուծել են այս թեմայով մեկ այլ գիտական աշխատանք։ Դրանում համեմատվել է մեծ քանակությամբ մշակված սնունդ օգտագործած մարդկանց մահացության հարաբերական վտանգը, ավելի քիչ նման սնունդ օգտագործածների հետ։

Հեղինակներն այս մոդելը կիրառել են Բրազիլիայի բնակչության եւ բարձր աստիճանի վերամշակման ենթարկված մթերքների օգտագործման մակարդակի նկատմամբ։ Դրանից ելնելով՝ նրանք գնահատել են վաղաժամ մահվան քանակը, որը հնարավոր էր կանխել, եթե մարդիկ ավելի քիչ ուտեին նման սնունդ։ Նրանց հաշվարկներով՝ Բրազիլիայի բնակչության մոտ մեկ քառորդը օրական օգտագործած կալորիաների մինչեւ 50 տոկոսը ստանում է բարձր մշակման ենթարկված մթերքներից։ Եթե Բրազիլիայում բոլոր մեծահասակներն այդ ցուցանիշը կրճատեին մինչեւ 23 տոկոսի, երկրում  տարեկան 20 հազարով ավելի քիչ կարող էին լինել վաղաժամ մահերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է