• Latest news

PGE2 մոլեկուլը կարող է հանգեցնել քաշի ավելացման արեւմտյան դիետայի դեպքում. PNAS

25 հուլիսի, 2023  12:07

Կանադայի Մեմորիալ համալսարանի գիտնականները պարզել են, որ PGE2 մոլեկուլի կուտակումն ուղեղում կարող է հանգեցնել ինչպես քաշի կորստի, այնպես էլ ավելացման՝ կախված դրա քանակությունից։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում։

Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են պրոստագլանդին Е2 (PGE2) մոլեկուլը, որը մասնակցում է օրգանիզմի բորբոքային ռեակցիայի վերահսկողությանը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի կապ ուղեղում PGE2-ի  քանակի ավելացման եւ քաշի հավաքման միջեւ։ Գիտնականներն ավելի վաղ նաեւ պարզել էին, որ արեւմտյան դիետան, որը ճարպերի մեծ քանակություն  է պարունակում, կարող է հանգեցնել ուղեղում PGE2-ի կուտակման ավելացման։

Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են, որ որոշ դեպքերում PGE2-ի չափից մեծ քանակությունը հանգեցրել է քաշի ավելացման, բայց այլ դեպքերում դա հանգեցրել է դրա կորստի։ Լրացուցիչ թեստերը ցույց են տվել, որ PGE2 մոլեկուլի կուտակման ավելացումը ցածր մակարդակից հանգեցնում է քաշի հավաքման։ Բայց եթե մոլեկուլի պարունակությունն առանց այդ էլ բարձր է, հետագա բարձրացումը հանգեցնում է նիհարելուն։

Եզրակացությունները բացատրում են, թե ինչու է ճարպերի բարձր պարունակությամբ դիետան հանգեցնում քաշի ավելացման. այն ընդամենը մի փոքր է բարձրացնում PGE2-ի մակարդակը։ Մյուս կողմից՝ բորբոքային հիվանդությունները, որոնք կապված են քաշի կորստի հետ, առաջ են բերում ավելի շատ բորբոքումներ ուղեղում, քան ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը, զգալիորեն բարձրացնում են PGE2-ի մակարդակը եւ դրանով իսկ փակում ախորժակը։

Թիմի կարծիքով՝ բորբոքումը ավելի մեծ դեր է խաղում ճարպակալման հարցում, քան կարծում էին մինչ այժմ, եւ սննդակարգերը, որոնք ներառում են հակաբորբոքային միջոցներ, պետք է լինեն առավել արդյունավետ մոտեցումը քաշի նվազման հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել