• Latest news

Պրաս սոխը, գլուխ սոխը, տոպինամբուրը եւ խատուտիկը բարելավում են մարսողության աշխատանքը. Nutrition 2023

25 հուլիսի, 2023  20:23

Սան Խոսեի Կալիֆոռնիական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են այն հինգ մթերքները, որոնք առավել մեծ քանակությամբ պրեբիոտիկներ են պարունակում։ Դրանք են խատուտիկի տերեւը, տոպինամբուրը, սխտորը, պրաս սոխը եւ գլուխ սոխը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սննդի ամերիկյան ընկերության Nutrition 2023 միջազգային համաժողովում։

Պրեբիոտիկները բջջանյութի որոշակի տեսակներ են, որոնք չեն մարսվում եւ չեն յուրացվում աղեստամոքսային տրակտի վերին բաժիններում, բայց ֆերմենտացվում են մարդու հաստ աղիի միկրոֆլորայում եւ խթանում են նրա աճը եւ կենսագործունեությունը։

Այդ նյութերի օգտագործումն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ավելի լավ յուրացնել հանքանյութերը, ինչպես նաեւ ամրապնդում է իմունիտետն ու նպաստում առողջ մարսողությանը։

Գիտնականներն իրենց աշխատանքում գնահատել են պրեբիոտիկների պարունակությունը սննդամթերքների 8 690 տեսակներում՝ օգտագործելով մինչ այդ գոյություն ունեցող գիտական գրականությունը։ Հայտնաբերվել է, որ տվյալների շտեմարանում առկա մթերքների մոտ 37 տոկոսը  պարունակում է պրեբիոտիկներ։ Խատուտիկի տերեւը, տոպինամբուրը, սխտորը, պրաս սոխը եւ գլուխ սոխը պարունակել են պրեբիոտիկների առավելագույն քանակությունը՝ մոտ 100-240 միլիգրամ մեկ գրամ մթերքում (մգ/գ)։ Պրեբիոտիկներով հարուստ այլ մթերքներն են սոխի օղակները, շոգեխաշած սոխը, ոլոռը, ծնեբեկը։ Դրանք պարունակում են մոտ 50-60 մգ/գ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել