• Latest news

Բժիշկները հիպերտոնիկներին խորհուրդ են տվել ճնշումը չափել ոչ միայն նստած, այլեւ պառկած

12 սեպտեմբերի, 2023  17:43

Հարվարդի համալսարանի (HU) գիտնականները պարզել են, որ պառկած վիճակում արյան բարձր ճնշումը կապված է կյանքի համար վտանգի, ինչպես նաեւ սրտի նոպայի եւ կաթվածի վտանգի հետ։ Հետազոտությունը ներկայացվելու է 2023թ. հիպերտոնիայի վերաբերյալ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի գիտական նստաշրջանում։

Վեգետատիվ նյարդային համակարգը կարգավորում է արյան ճնշումը մարմնի դիրքը փոխելիս։ Ձգողականությունը կարող է առաջ բերել արյան կուտակում նստած կամ կանգնած դիրքում՝ մարմնի որոշակի մասերում, հետեւաբար օրգանիզմը երբեմն չի կարող անհրաժեշտ ձեւով կարգավորել արյան ճնշումը։

Նոր աշխատանքում գիտնականներն ուսումնասիրել են 11 369 մեծահասակների տվյալները ARIC հետազոտությունից։ Առաջին խումբն անցել բուժզննումը 1987-1989թթ.։ Մասնակիցներին հետեւել են միջինը 25-28 տարի, ընդհուպ մինչեւ հինգերորդ այցելությունը 2011-2013թթ.։

Այն մասնակիցների համեմատ, որոնց արյան ճնշումը բարձր չի եղել նստած կամ պառկած վիճակում, 130/80 սնդիկի սյուն կամ ավելի բարձր ճնշում ունեցողները նստած կամ պառած վիճակում 1,6 անգամ ավելի շատ են ենթակա եղել սրտի իշեմիկ հիվանդություն, 1,83 անգամ ավելի շատ՝ սրտի անբավարարություն, 1,86 անգամ ավելի շատ՝ կաթված ունենալուն։

Բարձր ռիսկ է նկատվել նաեւ նստած վիճակում նորմալ եւ պառկած վիճակում բարձր ճնշում ունեցող մասնակիցների մոտ։

Զարկերակային ճնշման դեմ  դեղերի օգտագործման տարբերությունները չեն ազդել այս բարձր ռիսկերի վրա խմբերից ոչ մեկում։

«Մեր ստացած արդյունքները ցույց են տալիս, որ սիրտ-անոթային եւ կաթվածի ռիսկի հայտնի գործոններ ունեցող մարդկանց համար կարող է օգտակար լինել զարկերակային ճշումը մեջքի վրա պառկած վիճակում չափելը»,- նշել են գիտնականները։

Հետազոտությունը վերաբերել է միջին տարիքի մեծահասակ մարդկանց։ Դա նշանակում է, որ արդյունքները կարող են չտարածվել տարեց մարդկանց վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել