• Latest news

Ֆրուկտոզան կարող է ճարպակալման պատճառ լինել. Daily Mail

7 նոյեմբերի, 2023  21:15

Բրիտանացի սննդաբան եւ առողջ սննդի մասին գրքերի հեղինակ Մայքլ Մյուսլին նշել է, որ ֆրուկտոզայի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել ճարպակալման, տեղեկացրել է Daily Mail-ը։

Շատ մարդիկ գիտեն այն մասին, որ շաքարի ավելցուկը սննդաբաժնում կարող է հանգեցնել ավելորդ քաշի։ Այնուամենայնիվ, ֆրուկտոզայի վնասակար ազդեցությունը հաճախ թերագնահատվում է։ Այդ մոնոսախարիդը «օգտակար» է համարվում, որովհետեւ չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը նույնքան արագ, որքան գլյուկոզան։ Շաքարային դիաբետով տառապող շատ մարդկանց խորհուրդ են տալիս զտված շաքարը փոխարինել փոշի ֆրուկտոզայով։

Սննդաբան Մյուսլին նշել է, որ ֆրուկտոզան կարող է ուժեղացնել քաղցի զգացողությունը։ Այս եզրահանգման են եկել ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները։ Այդ մոնոսախարիդի չափից շատ օգտագործումը կարող է մարդուն ստիպել կորցնել ախորժակի վերահսկողությունը եւ ավելի շատ մթերքներ ուտել, այդ թվում ոչ քաղցր։ Դա հկհանգեցնի օրգանիզմում ավելի շատ կալորիաների հայտնվելուն։ Կալորիաների մշտական պրոֆիցիտը նստվածք է տալիս լիպիդների տեսքով, որոնք ճարպային նստվածքների ենթամաշկային շերտն են կազմում։

Սովորաբար սնունդը տրոհվում է եւ յուրացվում աղիներում, իսկ հետո փոխակերպվում է ադենոզինտրիֆոսֆատի՝ միացություն, որը օրգանիզմի բջիջներն օգտագործում են որպես էներգիայի հիմնական աղբյուր։ Բայց ամերիկացի գիտնականները հավաստիացնում են, որ չափից շատ ֆրուկտոզայի օգտագործումը ճնշում է ադենոզինտրիֆոսֆատի արտադրությունը։ Երբ դրա մակարդակն ընկնում է, մարդու ուղեղում ակտիվանում են այն հատվածները, որոնք պատասխանատու են ախորժակի գրգռման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է