• Latest news

Բուսակերությունը եւ վեգանությունը չեն նպաստում կյանքի տեւողության ավելացմանը. ВМС

28 նոյեմբերի, 2023  13:12

Օրեգոնի նահանգի (ԱՄՆ) համալսարահի հետազոտողները պարզել են, որ բուսակերությունը եւ վեգանությունը չեն երկարացնում կյանքի տեւողությունը։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են ВМС-ում (BioMed Central)։

Սիրտ-անոթային, մետաբոլիկ հիվանդությունները եւ քաղցկեղը շատ մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են։ Գլխավոր գործոններից մեկը, որոնք բարձրացնում են այս պաթոլոգիաների առաջացման վտանգը, ոչ ճիշտ սնվելն է։ Վերջին տասնամյակներին բուսակերային եւ վեգանական սննդակարգերը զգալիորեն տարածվել են՝ հիմնականում առողջության եւ շրջակա միջավայրի համար դրանց օգտակարության հետ կապված։ Կարծիք կա, որ բուսակերությունն իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի առաջացման հավանականությունը՝ ի հաշիվ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նորմալացման եւ ինսուլինի հանդեպ զգայունակության բարելավման։

Բուսական ծագում ունեցող մթերքները պարունակում են շատ բջջանյութ, վիտամիններ, հանքանյութեր եւ կենսաբանորեն ակտիվ միացություններ։ Բացի այդ, դրանցում ավելի քիչ են հագեցած ճարպերը՝ կենդանական ծագում ունեցող մթերքների համեմատ։ Գիտնականները փորձել են պարզել, թե կարող են արդյոք այդ օգտակար հատկություններն ազդեցություն գործել մարդու կյանքի տեւողության վրա։

Հետազոտությունում ընդգրկվել է միջին եւ տարեց հասակի 117 673 մարդ։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել նրանց առողջական վիճակի եւ սննդային սովորությունների մասին։ Սնվելու տեսակի վերաբերյալ տվյալների հիման վրա կամավորները բաժանվել են չորս խմբի՝ վեգաններ, օվոլակտոբուսակերներ (օգտագործել են կաթնամթերքներ եւ ձու), ձուկ եւ ծովամթերքներ օգտագործողներ եւ մսակերներ։

18-ամյա դիտարկումների ընթացքում մահացել է 39 763 մասնակից։ Նախնական արդյունքները ցույց են տվել, որ ձուկ եւ ծովամթերքներ օգտագործողների պարագայում մահվան դեպքերը բոլոր պատճառներից ավելի ցածր են եղել։ Սակայն հաշվի առնելով ծխելը, ալկոհոլի օգտագործումը, էթնիկական ծագումը, կրթությունը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ ուղեկցող հիվանդությունները՝ այդ տարբերությունը հավասարվել է։ Բացի այդ, չի նկատվել բուսակերության սննդակարգի ոչ մի էական ազդեցություն կյանքից բոլոր պատճառներով վաղաժամ հեռանալու վտանգի վրա։

Ապագա հետազոտությունների ընթացքում գիտնականները նախատեսում են պարզել՝ արդյո՞ք կապ գոյություն ունի երկարակեցության եւ բուսակերային սննդակարգի տեւողության միջեւ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է