• Latest news

Նիհարելու պրոցեսը նվազեցնում է սննդային կախվածությունը՝ ազդելով ուղեղի ակտիվության վրա. Frontiers

7 դեկտեմբերի, 2023  10:10

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ընդհանուր պրոֆիլի առողջապահության կառավարման հիվանդանոցի ինստիտուտի (Պեկին) հետազոտողները պարզել են, որ նիհարելու պրոցեսը նվազեցնում է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են կախվածության (այդ թվում սննդային) առաջացման համար աղիների մկրոֆլորայի փոփոխության միջոցով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Cellular and Infection Microbiology ամսագրում։

Գիտնականները նշել են, որ աղիների առողջ, հավասարակշռված միկրոբիոմը վճռական նշանակություն ունի էներգետիկ հոմեոստազի եւ նորմալ քաշի պահպանման համար։ Բակտերիալ անհավասարակշռությունը, հակառակը, կարող է առաջացնել անոմալ սննդային վարք։ Դա պայմանավորված է աղիների եւ ուղեղի միջեւ առկա կապով։ Միկրոբիոմի փոփոխությունները կարող են ազդեցություն գործել ուղեղի որոշակի հատվածների աշխատանքի վրա էնդոկրին, նյարդային եւ իմունային համակարգերի ներգրավման միջոցով։

Միկրոբիոմի կոնկրետ փոփոխությունները պարզելու համար գիտնականները հետազոտություն են իրականացրել 25 կանանց եւ տղամարդկանց մասնակցությամբ, որոնք տառապում էին ճարպակալմամբ։ Նրանց միջին տարիքը 27 տարեկանն է եղել։ Սկզբում մասնակիցները անցել են «քաղցելու խիստ փուլ»՝ 32 օր տեւողությամբ։ Այն բնութագրվել է օրվա ընթացքում կալորիաների նվազմամբ՝ սովորականից մոտ մեկ քառորդով պակաս, սննդաբանի հսկողության ներքո։ Այնուհետեւ նրանք 30 օր անցկացրել են «չվերահսկվող քաղցելու փուլում», որի ժամանակ կանայք սպառել են 500, տղամարդիկ՝ 600 կալորիա։

Փորձի ավարտին գիտնականները գնահատել են մասնակիցների աղիների միկրոբիոմի կազմը կղանքի եւ արյան հետազոտման օգնությամբ։ Նրանք հայտնաբերել են, որ Faecalibacterium prausnitzii, Parabacteroides distasonis եւ Bacterokles uniformis մանրէների քանակն ավելացել է, այն դեպքում, երբ Escherichia coli-ի քանակը նվազել է։

Հետազոտողները նշել են, որ P. distasonis եւ Flavonifractor plautii մանրէների քանակությունը դրականորեն է հարաբերակցվում ուղեղի այն հատվածների ակտիվության հետ, որոնք կապված են ուշադրության, շարժումների արգելակման, հույզերի եւ ուսուցանման հետ։ Միաժամանակ, Escherichia coli-ի, Coprococcus-ի եւ Eubacterium hallii-ի քանակության նվազումը «օգնում» է ուղեղի ձախ ճակատային ծալքին վերահսկել կատարողական ֆունկցիաները, ներառյալ նիհարելու ցանկությունը։ Աղիների միկրոբիոմի այդ փոփոխությունները նպաստել են մասնակիցների ախորժակի կարգավորման բարելավմանը եւ սննդային կախվածության թուլացմանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել