• Latest news

Ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը նիհարելու հարցում չափազանցված է. Daily Mail

19 դեկտեմբերի, 2023  12:02

Բրիտանացի սննդաբան եւ առողջ սննդակարգի մասին գրքերի հեղինակ Մայքլ Մոսլին պատմել է, որ ֆիզիկական վարժություններն առանց դիետայի նիհարելուն չեն օգնում։ Բացի այդ, մարզումներով տարվելը  գրգռում է ախորժակը, տեղեկացրել է Daily Mail-ը։

Սննդակարգի գծով մասնագետը բացատրել է, որ նիհարելը տեղի է ունենում կալորիականության դեֆիցիտի դեպքում։ Դա նշանակում է, որ մարդը մեկ օրում պետք է ծախսի ավելի շատ կալորիաներ, քան օգտագործի սննդի հետ։ Չնայած մարզադահլիճներ այցելությունը կարող է արդյունավետ լինել եւ ավելացնել կալորիաների ծախսը, քչերն են պատկերացնում, թե որքան կալորիա են օգտագործել եւ ծախսել իրենք։ Բացի այդ, մարզումների մեծ քանակությունը գրգռում է ախորժակը, ինչը հանգեցնում է շատ ուտելուն եւ կալորիաներ ստանալուն։

Այնուամենայնիվ, ֆիզիկական ակտիվությունը կարեւոր է առողջության համար։ Մոսլին նշել է, որ զբոսանքները եւ լողը օրգանիզմի համար օգտակար են այնպես, ինչպես մարզասրահ այցելելը կամ վազքը։

Փորձագետն ավելացրել է, որ հակառակ տարածված համոզման, մարզումները չեն արագացնում մետաբոլիզմը երկարաժամկետ հեռանկարում։ Մոսլին վկայակոչել է Ռոուհեմփթոնի բրիտանական համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ նյութափոխանակության արագության ավելացումը մարզումներից հետո փոխհատուցվում է 28 տոկոսով դրա դանդաղմամբ հաջորդ 24 ժամվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել