• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի համար աղի չափից դուրս օգտագործումը

3 հունվարի, 2024  13:35

Մարդիկ, որոնք սովորաբար ավելորդ աղ են ավելացնում կերակուրին, ոչ մի օգուտ չեն բերում իրենց երիկամներին, ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում:

Այս եզրակացությունը պահպանվել է անգամ այն բանից հետո, երբ հետազոտողները հաշվի են առել այլ առողջական խնդիրներ, ինչպիսիք են ավելորդ քաշը, ֆիզիկական վարժությունների բացակայությունը, ծխելը և/կամ ալկոհոլ օգտագործելը:

«Կերակուրին աղի ավելացումը կապված է ընդհանուր բնակչության մեջ երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկի հետ», - եզրակացրել է հետազոտողների խումբը, որը գլխավորում է  Նյու Օռլեանի Թուլեյնի համալսարանի ճարպակալման հետազոտական կենտրոնի բժիշկ Լու Ցին:

Վերջերս Ցին և նրա գործընկերները հրապարակեցին հետազոտություն, որը ցույց է տալիս, որ սննդի մեջ աղ ավելացնելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի և կյանքի տևողության կրճատման ռիսկը:

Սակայն կերակրի աղի և ընդհանուր բնակչության շրջանում երիկամների հիվանդության զարգացման հավանականության միջև կապը լավ ուսումնասիրված չէ, նշել է Ցիի թիմը:

Իրավիճակը շտկելու համար նրանք վերլուծել են միջինը 56 տարեկան ավելի քան 465,000 մարդկանց տվյալները, որոնք չեն ունեցել երիկամների հիվանդություն, երբ գրանցվել են բրիտանական առողջապահական տվյալների բազայում, որը հայտնի է որպես UK Biobank: Մասնակիցների առողջությանը և ապրելակերպին հետևել են 2006-ից մինչև 2023 թվականը:

Հետազոտողների տվյալներով, ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է երիկամային հիվանդության ավելի քան 22000 դեպք։

Համեմատած այն մարդկանց հետ, որոնք երբեք կամ հազվադեպ էին աղ լցնում իրենց սննդի մեջ, նրանք, ովքեր դա անում էին,  երիկամների հետ կապված խնդիրների զարգացման հավանականությունն ավելի բարձր էր: Ռիսկը մեծանում էր կերակրի աղի օգտագործման հաճախականությանը  զուգահեռ:

Օրինակ՝ համեմատած նրանց հետ, ովքեր երբեք աղ չեն օգտագործել, նրանք, ովքեր «երբեմն» են աղ  ավելացրել, երիկամների հիվանդության զարգացման ռիսկը 4%-ով ավելի բարձր է եղել. Նրանք, ովքեր «սովորաբար» էին աղ ավելացնում, ունեին 7%-ով ավելի բարձր ռիսկ, իսկ նրանք, ովքեր «միշտ» էին աղ ավելացնում, ռիսկը հասնում էր 11%-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է