• Latest news

Սննդի ընդունման ժամանակի սահմանափակումը բավական չէ քաշն իջեցնելու համար. Cell

24 հունվարի, 2024  19:22

Պարբերական հացադուլը ընդունված միջոց է դառնում մարդկանց նիհարելու համար։ Հարավային Դանիայի համալսարանի եւ Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունում նշվել է, որ սննդի ընդունման ժամանակի սահմանափակումը բավարար չէ քաշը նվազեցնելու համար։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Trends in Endocrinology and Metabolism (մտնում է  Cell-ի մեջ) ամսագրում։

Պարզվել է, որ պարբերական հացադուլը պետք է համադրվի սպառվող կալորիաների քանակության կարգավորման հետ՝ արդյունքի հասնելու համար։

Հեղինակներն իրականացրել են մետա-ուսումնասիրություն, նրանք մասնավորապես ուսումնասիրել են այն, թե ինչ էֆեկտներ է թողնում դիետան օրգանիզմի վրա մոլեկուլյար մակարդակով։ Որոշ մարդիկ էյֆորիայի զգացողություն են ունենում մի քանի օրվա հացադուլից հետո։ Նրանց կարծիքով՝ այդ զգացումը սկսում է փոխարինել քաղցածությանը, գուցե՝ ի պատասխան քիմիական պրոցեսների փոփոխության, որոնք տեղի են ունենում մարմնում եւ ուղեղում։

Կետոնների առաջացման պրոցեսը օրգանիզմում կոչվում է կետոգենեզ։ Այն սկսվում է, երբ գլյուկոզայի պաշարները նվազում են, եւ մարմինը էներգիայի այլընտրանքային աղբյուրներ է փնտրում։ Այդ ժամանակ լյարդն սկսում է ճարպը վերածել կետոնների, որոնք կարող են ուղեղի եւ այլ օրգանների կողմից օգտագործվել որպես վառելիք։ Այս պրոցեսը հաճախ նկատվում է ցածր ածխաջրային պարունակությամբ դիետաների (կետոգենային) դեպքում։ Բայց կետոնների ավելցուկն օրգանիզմում կարող է հանգեցնել մի վիճակի, որը հայտնի է որպես կետոացիդոզ, ինչը վտանգավոր է։ Այդ պատճառով կետոնները եւ դրանց կոնցենտրացիաները մարդու մարմնում ուշադրություն եւ վերահսկողություն են պահանջում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել