Ցորենի այլուրը՝ երկաթով եւ ֆոլաթթվով հարստացնելու գաղափարի հիմնական պատճառներից մեկն այն է, որ այդ նյութերի պակասի պատճառով կարող են որոշակի հիվանդությունների զարգանալ: Մասնավորապես, երկաթի պակասը անեմիա՝ սակավարյունություն է առաջացնում:
Փորձենք պարզել, թե որքան երկաթ է օրական անհրաժեշտ օրգանիզմին՝ առողջ լինելու եւ անեմիայից խուսափելու համար:
Տղամարդիկ եւ կանայք երկաթի տարբեր պահանջներ ունեն: Տղամարդու օրգանիզմին բավական է ամեն օր վերականգնել կորցրած երկաթի պաշարը, որն այնքան էլ շատ չէ՝ օրական մոտ 1 մգ: Սակայն, որպեսզի այդ 1 մգ յուրացվի օրգանիզմի կողմից, պետք է մոտ 10 անգամ ավելի շատ երկաթ ուտել՝ հաշվի առնելով, որ օրգանիզմը երկաթի միայն 10 տոկոսն է յուրացնում: Այսպիսով, տղամարդկանց օրական 10 մգ երկաթ է պետք ընդունել:
Վերարտադրողական տարիքի կանանց օրգանիզմը շատ ավելի մեծ քանակությամբ երկաթի կարիք ունի, քանի որ դաշտանի ժամանակ այն արյուն եւ բավական շատ երկաթ է կորցնում: Մասնագետների խոսքով՝ ոչ հղի կնոջն օրական առնվազն 15 մգ երկաթ է պետք ստանալ, իսկ հղիին՝ 18-ից ոչ պակաս: Այլ մասնագետներ պնդում են, որ հղի կանանց իրականում 33 մգ երկաթ է պետք ընդունել, այլ ոչ՝ ընդամենը 18:
Երեխաների դեպքում երկաթի պահանջը այլ կերպ է հաշվարկվում. Տարիքից եւ մի շարք այլ հանգամանքներից կախված՝ երեխայի օրգանիզմը կարող է 4-18 մգ երկաթի կարիք ունենալ:
Այն մասին, թե ինչ սննդատեսակներից է կարելի երկաթ ստանալ, կարդացեք NEWS.am Medicine-ի հաջորդ նյութերում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր