• Latest news

Մրգերի ամենօրյա օգտագործումը 40%-ով նվազեցնում է կաթվածի զարգացման հավանականությունը

27 դեկտեմբերի, 2014  21:16

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պնդում են, որ մրգերի ամենօրյա օգտագործումը 40%-ով կարող է նվազեցնել կաթվածի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Նրանց փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ օրական ինչքան շատ է մարդը մրգեր ուտում, այնքան նվազում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Եվ հակառակը. ընդհանրապես միրգ չուտող մարդիկ վտանգվում են հիվանդանալ սրտի ռիթմի եւ արյան հոսքի խանգարումներով։ Մասնագետների խոսքով մրգերի օգտագործումից առավելագույն օգուտ ստանալու համար պետք է օրական 150 գրամից ոչ պակաս խնձոր, բանան եւ այլ մրգեր ուտել։

Իրենց փորձարկումներում գիտնականները ներգրավել են առողջական խնդիրներ չունեցող եւ բարձր ճնշման համար հաբեր չընդունող ավելի քան 450 000 չինացու։

Բոլոր հարցվողներին մի քանի խմբերի են բաժանել՝ կախված մրգերի եւ հատապտուղների օգտագործման մակարդակից։ Գիտնականները հայտնաբերել են, որ օրական որոշակի քանակությամբ մրգեր օգտագործող կամավորների մի մասն սկսել է իրենց ավելի լավ զգալ, իսկ սրտի հիվանդություններից մահվան հավանականությունը նրանց մոտ կրճատվել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է