• Latest news

Առավոտյան պարտադիր նախաճաշելու 3 պատճառ

30 հունվարի, 2015  11:40

«Նախաճաշի շաբաթի» շրջանակում NEWS.am Medicine-ի խմբագրությունն իր ընթերցողներին ցանկանում է հիշեցնել, թե ինչու է նախաճաշը կարեւոր օրգանիզմի համար, եւ թե ինչու խորհուրդ չի տրվում այն բաց թողնել:

Այսպես, ահա առավոտյան պարտադիր նախաճաշելու 3 պատճառ.

1. Նախաճաշն ամբողջ օրն էներգիայով է ապահովում

Շատ մարդիկ առավոտյան «արթնանալու» եւ օրգանիզմին էներգիա հաղորդելու համար սուրճ են խմում, բայց հաճախ բավական է պարզապես մի լավ նախաճաշել. այն ոչ միայն տրամադրությունը կբարձրացնի, կաշխուժացնի օրգանիզմը եւ նրան կպատրաստի գալիք օրվան, այլեւ 30 տոկոսով կբարձրացնի աշխատունակությունը:

Եթե Դուք սովոր չեք նախաճաշելու, ապա աստիճանաբար Ձեզ տրամադրեք դրան. փորձեք առավոտյան թեթեւ յոգուրտ, թարմ մրգերից պատրաստված հյութ, կաթով մյուսլի կամ էլ մի քանի գդալ վարսակի շիլա ուտել:

2. Նախաճաշն օգնում է նիհարել եւ չգիրանալ

Նյութափոխանակությունն արագացնելու համար անհրաժեշտ է առավոտյան անպայման ուտել: Նախաճաշն օգնում է «թափահարել» նյութափոխանակությունը, եւ օրգանիզմը հետո լավ է մարսում ճաշն ու ընթրիքը՝ թույլ չտալով, որ ավելորդ գրամները կուտակվեն սխալ վայրերում:

Միեւնույն ժամանակ նախաճաշից հրաժարվելը, ինչպես վերջերս իրականացրած հետազոտություններն են ապացուցել, կարող է տարեկան 12 կգ-ով գիրանալուն հանգեցնել, քանի որ չնախաճաշած մարդը ցերեկն ավելի շատ է ուտում, քան հարկավոր է՝ նախապատվությունը տալով անառողջ, վնասակար սննդին:

3. Նախաճաշը բարելավում է հիշողությունը եւ փրկում սթրեսից

Կարծիք կա, որ նախաճաշն օգնում է կենտրոնանալ, բարելավում է ուշադրությունն ու հիշողությունը: Ենթադրվում է, որ առավոտյան նախաճաշած մարդիկ ավելի հազվադեպ են ավտովթարների ենթարկվում, քան նրանք, ովքեր նախաճաշելուն սովոր չեն:

Բացի դրանից, շատ մասնագետներ պնդում են, որ լավ նախաճաշն օգնում է օրվա ընթացքում ավելի արդյունավետ հաղթահարել սթրեսը:

Գյուղատնտեսության եւ այգեգործության զարգացման բրիտանական խորհուրդն (Agriculture and Horticulture Development Board (AHDB)) արդեն 16 տարի շարունակ հունվարին «Նախաճաշի շաբաթ» քարոզարշավ է կազմակերպում, որի հիմնական նպատակը մարդկանց այն միտքը հասցնելն է, թե որքան կարեւոր է նախաճաշն ընդհանրապես, եւ թե որքան լավ է օրգանիզմի համար առավոտյան առողջ նախաճաշ ուտել: Այս տարի «Նախաճաշի շաբաթը» նշվում է հունվարի 25-31- ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել