• Latest news

Ի՞նչն է սխալ հայերի ամենօրյա սննդակարգում

20 փետրվարի, 2015  18:20

Հայերի մեծամասնությունը սնվում է շատ ու շատ սխալ: Մեր սննդակարգը առողջ համարել ոչ մի կերպ չի կարելի, կարծում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, որը քաջ ծանոթ է մեր ժողովրդի սննդակարգային վարքագծին:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը գլխավորել է ամենավատ սննդակարգ ունեցող երկրների ցուցակը` համաձայն Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group (NutriCoDE)-ի կազմակերպած եւ The Lancet Global ամսագրում լույս տեսած հետազոտության արդյունքների:

Դիետոլոգի կարծիքով՝ համեմատել հայերի սննդակարգը այլ երկրների բնակիչների սննդակարգի հետ հնարավոր չէ, սակայն, բժշկի պնդմամբ, հայերից շատերը իսկապես շատ սխալ են սնվում:

Իսկ հատկապես ի՞նչն է սխալ:

Բժշկի խոսքով՝ առաջին հերթին պետք է նշել, որ հայերը շատ են սիրում տապակած սնունդ՝ չնայած որ այն համարվում է շատ վնասակար: Էլ ավելի վհատեցնող է այն, երբ տապակած սնունդը համադրվում է հացի եւ արագ յուրացվող ածխաջրերի հետ, իսկ հայերը գրեթե միշտ տապակած միսը հացի հետ են ուտում:

Վերջերս Հայաստանում սկսել են մեծ քանակությամբ ֆասթ-ֆուդ օգտագործել եւ, ինչն էլ ավելի վատ է, այս «արագ սննդով» կերակրում են երեխաներին: Բժշկի կարծիքով՝ այս սննդակարգն է վերջերս Հայաստանում ի հայտ եկած մանկական գիրացման խնդրի պատճառը: Հատկանշական է, որ նախկինում մանկական գիրացման հետ կապված խնդիրներ Հայաստանում չկային:

Ծխեցրած ուտեստները (այդ թվում երշիկների ու նրբերշիկների տարբեր տեսակներ) նույնպես նշանակալից տեղ են զբաղեցնում հայերի սննդակարգում, ինչը, ինչպես նշեց մասնագետը, շատ վատ է: Հասմիկ Աբովյանը հիշեցրեց, որ ծխեցրած սնունդը վնասակար է ոչ միայն կազմվածքի, այլ նաեւ գլխուղեղի աշխատանքի համար:

Իսկ մրգերն ու բանջարեղե՞նը: Դիետոլոգի կարծիքով՝ ընդհանուր առմամբ, բանջարեղեն հայերն օգտագործում են, եւ դա լավ է, իսկ մրգերի հետ այնքան էլ «ճիշտ չեն վարվում»: Շատերը մրգեր են ուտում երեկոյան՝ ընթրիքից հետո՝ չհասկանալով, որ մրգերն արագ յուրացվող ածխաջրեր եւ էներգիայի աղբյուր են եւ կարող են նպաստել գիրանալուն, եթե օգտագործվում են ոչ թե օրվա առաջին կեսին, այլ երեկոյան:

Հայերը նաեւ շատ աղ են օգտագործում, իսկ վերջինս, բժշկի պնդմամբ, բարձրացնում է ճնշումը՝ նպաստելով մի շարք հիվանդություններ ձեռք բերելու վտանգի սրմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է