• Latest news

Ո՞ր սնունդ է ազդում սերմնահեղուկի որակի վրա

21 փետրվարի, 2015  19:05

Ճիշտ սննդակարգը կարող է ավելի ֆերտիլ դարձնել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, նշում է մանկաբարձուհի եւ պտղաբերության մասնագետ Զետա Վեսթը: «Eat Yourself Pregnant» իր նոր գրքում:

Մենք արդեն անդրադարձել ենք դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ սննդակարգին, այժմ մասնագետը պատմում է այն մասին, թե ինչպես պետք է սնվեն տղամարդիկ՝ սերմնահեղուկը ավելի առողջ ու որակյալ դարձնելու համար:

Մասնագետը նշում է, որ, եթե կանայք ծնվում են ձվաբջիջներով, ապա տղամարդու օրգանիզմը 24 ժամ շարունակ նոր սպերմատոզոիդներ է ստեղծում: Եվ որպեսզի սպերմատողոիդներն ավելի առողջ ու ակտիվ լինեն, տղամարդը պետք է ճիշտ սնվի:

Տղամարդու ո՞ր սննդակարգն է առողջ համարվում:

Մասնագետի խոսքով՝ առողջ սերմնահեղուկ արտադրելու համար անհրաժեշտ են վիտամիններ, միներալներ, սպիտակուցներ եւ L-arginine, L-carnitine, L-lysine ամինաթթուները:

Սպիտակուցները սպերմատոզոիդների համար «շինանյութի» դեր են կատարում՝ ապահովելով դրանք էներգիայով, որն անհրաժեշտ է շարժողունակության եւ կենդանի մնալու համար: Սպիտակուցի լավագույն աղբյուր են համարվում եփած միսը, թռչնի միսը, ձկնեղենն ու կաթնամթերքը: L-arginine ամինաթթվով հարուստ այս սնունդը բարելավում է նաեւ արյան շրջանառությունը՝ անուղղակի կերպով նպաստելով առողջ ու շարժողունակ սպերմատոզոիդների ձեւավորմանը:

Ֆոլիաթթուն (բրոկկոլի, կանաչեղեն) կարեւոր է ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց համար: Այն պաշտպանում է սպերմատոզոիդների ԴՆԹ-ն հնարավոր վնասվածքներից, ինչպես նաեւ կանխում է քրոմոսոմենրի քանակի փոփոխությունը: Վիտամին D-ն իր հերթին նպաստում է սպերմատոզոիդների շարժողունակության բարձրացման, իսկ ցինկը դրական է ազդում սերմնահեղուկի որակի վրա՝ նպաստելով սպերմատոզոիդների քանակի աճին:

Օմեգա-3 ճարպաթթուները, որոնցով հարուստ է ձկնեղենը, նույնպես շատ կարեւոր է: Ճարպաթթուները սպերմատոզոիդներն ավելի ճկուն են դարձնում, ինչի հետեւանքով վերջիններս ավելի հեշտ են հասնում ձվաբջջին: Ինչպես ցույց են տալիս համապատասխան հետազոտությունների արդյունքները, Օմեգա-3-ը 40 տոկոսով բարձրացնում է բեղմնավորման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել