• Latest news

5 քայլ երիկամներում քարերի ձեւավորումը կանխելու համար

22 մարտի, 2015  12:26

Երիկամներում քարեր կարող են ձեւավորվել ցանկացած օրգանիզմում, սակայն որոշ մարդիկ ավելի են հակված այս խնդիրն ունենալուն, քան ուրիշները: Բժիշկ Խուլիո Դավալոսը՝ էնդոուրոլոգիայի եւ միզաքարային հիվանդությունների մասնագետը, կպատմի մեզ այն մասին, թե ինչպես կարելի է կանխել քարերի առաջացումը միզապարկում

1. Ջուր խմեք

Բժշկի խոսքով՝ երիկամներում քարերի ձեւավորման հիմնական պատճառներից մեկը օրգանիզմի ջրազրկվածությունն է: Սննդի միջոցով մեր օրգանիզմ մուտք գործող միներալները սկսում են բյուրեղանալ, եթե բացակայում է դրանք լուծելու համար նախատեսված հեղուկը:

Բժիշկը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել, հատկապես ամռանը, եւ հիշել, որ ջրազրկվածության առաջին ախտանիշը մուգ մեզն է:

2. Մի չարաշահեք աղը

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 2300 մգ աղ, սակայն շատերը օգտագործում են 5000 եւ նույնիսկ ավել՝ չնայած նրան, որ աղը նպաստում է երիկամներում քարերի ձեւավորմանը: Եթե Դուք արդեն իսկ քարեր ունեք երիկամներում, բժիշկ Դավալոսը խորհուրդ է տալիս նվազեցնել աղի օրական օգտագործումը մինչեւ 1500 մգ:

3. Մի հրաժարվեք կաթնամթերքից

Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ կաթնամթերքը (հատկապես կաթը, պանիրն ու պաղպաղակը) կարող են երիկամներում քարեր առաջացնել: Բժիշկ Դավալոսի խոսքով՝ սա ընդամենը միֆ է եւ չի կարելի հրաժարվել կաթնամթերքից: Դա ոչ միայն չի օգնի ազատվել խնդիրներից, այլ նաեւ բացասաբար կանդրադառնա Ձեր առողջության վրա: Բացի այդ՝ կաթնամթերքում պարունակվող կալցիումը անհրաժեշտ է Ձեր օրգանիզմին:

4. Սահմանափակեք կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը

Կենդանական ծագման պրոտեիններով հարուստ սննդակարգը (կարմիր միս, թռչնի միս, հավկիթ) ավելացնում է միզաթթվի քանակը օրգանիզմում, ինչը, հավանաբար, կհանգեցնի երիկամներում քարերի ձեւավորմանը: Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը: Դա օգտակար կլինի ոչ միայն երիկամների, այլ նաեւ սիրտ-անոթային համակարգի համար:

5. Խորհրդակցեք բժշկի հետ

Հասարակ անալիզները երբեմն կարող են հուշել, ինչը կարող է ժամանակի ընթացքում քարերի առաջացման պատճառ դառնալ եւ կօգնի Ձեզ ազատվել ռիսկի գործոններից, շտկել կենսակերպը եւ խուսափել երիկամներում քարերի ձեւավորումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել