• Latest news

Յուղոտ սնունդը բացասաբար է անդրադառնում հոգեկան վիճակի վրա

28 մարտի, 2015  10:46

Գիտնականները ապացուցել են, որ յուղոտ սնունդը բացասաբար է անդրադառնում մարսողական համակարգի միկրոֆլորայի վրա, ինչի արդյունքում  սկսում է ճնշվել մարդու նյարդային համակարգը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Biological Psychiatry ամսագրում:

Հետազոտողները մկների երկու խմբի վրա փորձարկումներ են անցկացրել: Առաջին խումբը նորմալ սնունդ էր ստանում, իսկ երկրորդը՝ յուղոտ սնունդ: Դրանից հետո գիտնականները միկրոֆլորայի նմուշներ են վերցրել երկրորդ խմբի մկների մարսողական համակարգից եւ պատվաստել դրանք այն կրծողներին, որոնք ճիշտ էին սնվում:

Գիտնականներին հաջողվել է ֆիքսել այդ մկների վարքագծի փոփոխությունները: Նրանց մոտ զայրույթի նոպաներ էին սկսվում, վատանում էր հիշողությունը, բարձրանում էր տագնապայնությունը: Հետազոտողները պնդում են, որ իրենց հետազոտության արդյունքները թույլ տվեցին վերհանել այն փաստը, որ յուղոտ սնունդը, ճարպակալումից զատ, կարող է նաեւ այլ վնասակար ազդեցություն ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել