• Latest news

Քաղցր ըմպելիքները նպաստու՞մ են երկրորդ տիպի դիաբետի զարգացմանը

5 մայիսի, 2015  11:42

Մասնագետների կարծիքները այս կամ այն մթերքների օգտակարության կամ վնասակարության մասին (օրինակ, հավկիթի, սուրճի, գինու) շատ հաճախ տարբեր են լինում, սակայն մեկ հարցի շուրջ համաձայն են բոլորը՝ ինչքան քիչ շաքար ենք մենք օգտագործում, այդքան առողջ ենք:

Ինչպես ցույց տվեց հետազոտությունը, որը լույս է տեսել  Diabetologia ամսագրում, շաքար պարունակող նույնիսկ մեկ ըմպելիքի փոխարինումը ջրով կամ ոչ քաղցր թեյով նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը 14-25 տոկոսով: Հետազոտությունների շրջանակներում գիտնականների մի խումբ վերլուծել է 25 հազար բրիտանացու սովորույթները 11 տարվա ընթացքում: Հետազոտության ավարտին 847 մարդու մոտ երկորդ տիպի դիաբետ է ախտորոշվել:

UK Medical Research Council (MRC) Epidemiology Unit-ի մասնագետների խոսքով՝ ինչքան շատ կալորիաներ ենք մենք յուրացնում քաղցր ըմպելիքների միջոցով, այդքան ավելի հավանական է երկրորդ տիպի դիաբետի զարգացումը: Քաղցր ըմպելիքների եւ երկրորդ տիպի դիաբետի միջեւ կապն առաջին անգամ է բացահայտվել ու ապացուցվել:

Հատկանշական է, որ այսպես կոչված դիետիկ խմիչքները (օրինակ, դիետիկ կոլա), որոնցում շաքարը փոխարինող նյութեր են պարունակվում, չեն նվազեցնում դիաբետի զարգացման հավանականությունը (կամ, ինչպես նշվում է մի շարք հետազոտություններում, նույնիսկ հակառակը): Այդ պատճառով գազավորված ըմպելիքները, ինչպես նաեւ մնացած ըմպելիքները, պետք է փոխարինել ոչ թե դիետիկ ըմպելիքներով, այլ հասարակ ջրով կամ ոչ քաղցր թեյով:

Ինչպես նշեց բժիշկ Նիտա Ֆորուխին՝ հետազոտության հեղինակներից մեկը, դիաբետի զարգացման հավանականությունը կարելի է զգալիորեն նվազեցնել՝ ամենօրյա սննդակարգում քաղցր ըմպելիքների առկայությունը նվազեցնելով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է