• Latest news

Հայաստանը պատրաստ չէ ալյուրի հարստացման ծրագրի ներմուծմանը. փորձագետ

27 մայիսի, 2015  21:41

Հայաստանն առայժմ պատրաստ չէ ալյուրի հարստացման ծրագրի ներմուծմանը, կարծում է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Գիտնականների վեճերի մեջ ես չեմ խորանում, բայց կարծում եմ, որ Հայաստանը պատրաստ չէ այս ծրագրի ներմուծմանը», - նշեց բանախոսը՝ հավելելով, որ, կարծում է նաեւ, որ սպառողին պետք է ազատ ընտրելու հնարավորություն տրամադրել, ինչպես նաեւ պետք է ապահովել մոնիտորինգային բոլոր ծրագրերի հասանելիությունը, որոնք, ի դեպ, այս պահին մեր երկրում պարզապես չկան:

Նրա խոսքով՝ եթե Սննդամթերքի անվտանգության ծառայությունը հստակ մոնիտորինգային պլան ներկայացնի, Երեւանի երկու շրջանում, երկրի երկու մարզում հնարավոր կլինի փորձարկել պիլոտային ծրագիրը եւ տեսնել, թե ինչպես կաշխատի այն: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, հնարավոր կլինի մտածել ծրագրի ընդլայնման մասին:

«Եթե այս ամենն արվի, ես ինքս կդառնամ այս ծրագրի կողմնակիցը: Սակայն, ցավոք, չեմ դառնա, քանի որ այս ամենի իրագործման համար մասնագիտական որակներ են պետք, որոնք բացակայում են», - նշեց Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը պլանավորում է հարստացնել ալյուրը երկրում ֆոլաթթվով ու երկաթով: Օրինագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում: Սակայն հանրությունը հիմնականում խիստ բացասաբար է վերաբերվում այս ծրագրին: Դրա դեմ են հանդես գալիս նաեւ շատ ակտիվիստներ ու փորձագետներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել