• Latest news

Սնկերը կարող են օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում

25 հունիսի, 2015  19:42

Չինական բժշկությունում օգտագործվող սնկերն ազդում են աղեստամոքսային համակարգի բակտերիաների վրա, եւ դրանք կարելի է կիրառել որպես ճարպակալման բուժման արդյունավետ միջոց, պնդում են Թայվանի Chang Gung University գիտնականներին:

Գիտնականները gandoderma lucidum սնկերի շտամ են բացահայտել, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի կորստին: Խոսքը գնում է դառը, պինդ սնկերի մասին, որոնք օգտագործվում են չինական բժշկությունում երկար դարերի ընթացքում՝ առողջությունը բարելավելու եւ երկարակեցությանը նպաստելու համար:

Այս սնկերն օգտագործող մարդիկ պնդում են, որ gandoderma lucidum-ը կարող է պայքարել ալերգիայի, լյարդի հիվանդությունը, թոքերի խնդիրներ, դիաբետի, քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ: Այժմ նոր հետազոտության շնորհիվ պարզ է դարձել, որ այս սնկերը նվազեցնում են մարմնի զանգվածը, մեղմում են բորբոքային գործընթացները, ճարպի մեծ քանակությամբ դիետային հետեւող մկների դեպքում դրանք նաեւ մեղմում են իսնուլինի հանդեպ կայունությունը: Պետք է շեշտել նաեւ, որ այն մկները, որոնք սովորական դիետային էին հետեւում, միեւնույն է ավելի նիհար էին մնում, այնպես որ, սնկերը ռադիկալ որեւէ արդյունքների չէին բերում:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ gandoderma lucidum-ը կարող է հիմք դառնալ՝ ճարպակալման բուժման ոչ վիրահատական մեթոդների ստեղծման համար: Այսինքն՝ խոսքը գնում է ոչ միայն դիետիկ հաբերի այլընտրանքի, այլ նաեւ գաստրոշունտավորումը փոխարինելու մասին: Գիտնականների խոսքով՝ սնկերն ազդում են աղեստամոքսային համակարգի բակտերիաների մասին, ինչը մարդու առողջության համար մի շարք առավելություններ ունի: Նախկինում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ աղեստամոքսային համակարգի միկրոֆլորան (դրանում գտնվող տրիլիոնավոր միկրոօրգանիզմները, որոնք կարգավորում են էներգիայի ու սնուցող նյութերի մակարդակը) սերտորեն կապված է ճարպակալման հետ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել