44 տարի առաջ նկարահանվել է Կոկա-Կոլան գովազդող ամենահայտնի հոլովակը: Իսկ այժմ ամերիկյան Center for Science in the Public Interest կազմակերպությունը այս գովազդի ռեմեյքն է նկարել, որը ցույց է տալիս, ինչպես են քաղցր ընպելիքները իրականում ազդում մարդկանց վրա:
Գովազդի ռեմեյքում նկարահանվում են իրական մարդիկ, որոնք տառապում են դիաբետով, ատամների խնդիրներով, ճարպակալմամբ եւ մի շարք այլ խնդիրներով, որոնց հիմնական պատճառը Կոկա-Կոլան է եւ այլ նմանատիպ ըմպելիքներ: Տեսանյութի հեղինակները հույս են հայտնում, որ մարդիկ, տեսնելով այս հոլովակը, կհասկանան, ինչքանով են վտանգավոր այս ըմպելիքները եւ ավելի քիչ կխմեն դրանք:
«Տասնամյակների ընթացքում Կոկա-Կոլան եւ մի շարք այլ արտադրողներ միլիարդներ են ծախսել՝ փորձելով ապացուցել ամերիկացիներին եւ ամբողջ աշխարհին, որ էներգետիկ խմիչքները մարդկանց երջանիկ են դարձնում, - նշում է կազմակերպության ղեկավար Մայքլ Ջեկոբսոնը, - մենք մտածեցին, որ հետաքրքիր կլինի թարմ հայացքով նայել այս գովազդին, որտեղ նկարահանված այս խմիչքների պատճառով խնդիրներ ձեռք բերած մարդիկ, որոնք պատրաստ են կիսվել իրենց պատմություններով»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր