• Latest news

Մսի օգտագործման նվազեցման մի քանի դրական կողմերը

2 փետրվարի, 2014  21:05

Մսի օգտագործման նվազեցումը ի օգուտ ձեզ կլինի:

1) Դուք կնիհարեք

2013թ. սնունդի և դիետոլոգիայի Ակադեմիայի ամսագրում հրապարակված հնգամյա մեծ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր միս չեն ուտում, միջինում ունեն ավելի ցածր ՄԶՑ քան մսակերները, եւ որ բուսակերներն ունեն ճարպակալման զգալիորեն ավելի ցածր աստիճան, քան ամենակերները (9,4 տոկոս 33,3 տոկոսի դեմ): Բացի այդ, 2013թ. ճարպակալման խնդիրների միության հանդիպմանը ներկայացված նոր հետազոտությունը բացահայտել է, որ այն գեր մարդիկ, ովքեր հետևում են բուսակերների դիետայի, ավելի շատ քաշ են կորցրել, քան նրանք, ովքեր միս էին օգտագործում, չնայած երկու խումբն էլ ստացել է նույն քանակությամբ կալորիաներ:

Հագեցած ճարպերի օգտագործումը, որն առաջին հերթին մսից և կաթնամթերքից են ստանում, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Մսի օգտագործման կրճատումը ինքնաբերաբար նվազեցնում է հագեցած ճարպերի քանակը ձեր սննդի մեջ, ինչը իր հերթին նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, ասել է դիետոլոգ դոկտոր Ստիվեն Մասլին:

2) Կնվազի արյան ճնշումը

Բուսակերներն ու վեգանները, համաձայն հանրային սննդի ամսագրում տպագրված տվյալների, ավելի քիչ են տառապում հիպերտոնիայից (գերճնշումից) քան մսակերները: Հետազոտողներն ասել են, որ դա նրանց մարմնի միջին  փոքր զանգվածի և մրգերի ու բանջարեղենի օգտագործման ավելի մեծ քանակության պատճառով է:

3) Կնվազի դիաբետի առաջացման ռիսկը

Դիաբետի Ամերիկյան Ասոցիացիայի հետազոտությունը պարզել է, որ այն մարդիկ, որոնք հետևում են բուսակերների դիետայի, ունեցել են մետաբոլիկ համախտանիշի, կլաստերային ռիսկի գործոնների ավելի ցածր ռիսկ` կապված 2-րդ տիպի շաքարախտի, ինսուլտի և սիրտ-անոթային հիվանդությունների հետ:

4) Կնվազի քաղցկեղի առաջացման հավանականությունը

2002թ. Լոմա Լինդա Համալսարանի հետազոտողները սկսել են գրեթե 70000 շաբաթապահների  տասնամյա հետազոտություն, ում կրոնական ուսմունքը նրանց խորհուրդ է տալիս սննդակարգի մեջ միս չօգտագործել: Նրանց հետազոտությունը բացահայտել է  կապ բուսակերների  դիետայի և բոլոր տեսակների քաղցկեղի ռիսկի կրճատման միջև:

5) Ավելի լավ կզգաք ձեզ նեղ տաբատով

Բանջարեղենի և լոբազգիների օգտագործումը նշանակում է, որ ձեր օրգանիզմը ավելի շատ բջջանք կստանա, իսկ որքան շատ բջջանք, այնքան ավելի քիչ փորկապություն և ընդհանրապես ավելի լավ մարսողություն կլինի: Եթե դուք կանոնավոր մարսողություն ունեք և չունեք վքնածություններ, դուք ավելի թեթեւ եւ էներգիայով լի կզգաք ձեզ, եւ, հնարավոր է, ավելի սեքսուալ, ասել է դիետաների մասին բազում հոդվածների հեղինակ դոկտոր Դաուն Ջեքսոն Բլատները:

6) Ձեր մաշկը կփայլի

Բուսակերությունը ձեր մաշկի համար լավագույն դիետաներից մեկն է: Ավելի շատ թարմ մրգեր, բանջարեղեն, ամբողջական հացահատիկ ուտելը նշանակում է հարստացնել օրգանիզմը հակաօքսիդանտներով, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները,որոնք առաջացնում են կնճիռներ, շագանակագույն բծեր և ծերության այլ նշաններ, տեղեկացնում է Fox News-ը։

7) Ավելի լավ կբուրեք

Պասային սննդակարգը, ըստ Chemical Senses ամսագրում հրապարակված հետազոտության տվյալների, կարող է դարձնել ձեր բույրը ավելի գրավիչ և հաճելի հակառակ սեռի ներկայացուցիչների համար:

8) Ավելի երջանիկ կլինեք

Ուորվիկի համալսարանի և Դարտմունտի քոլեջի տնտեսագետներն ու հանրային առողջապահության ոլորտի գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայում 80000 մարդկանց սննդային սովորությունները և հայտնաբերել, որ հոգեկան բարեկեցությունը կարծես աճում է մրգերի և բանջարեղենի ամենօրյա չափաբաժնի ավելացման հետ:

9) Կդառնաք ավելի առույգ

Սպանախի, կաղամբի, լոբու և դիետիկ նիտրատների բարձր պարունակությամբ այլ մթերքների օգտագործումը կարող է օգնել երկար ժամանակ ձեզ ավելի եռանդուն զգալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է